Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրականում ի՞նչ է կատարվում բանակում

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին 10-11 օրերի ընթացքում բանակում զինծառայողի մահվան արդեն չորրորդ դեպքն է արձանագրվում։ Այս ֆոնին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ լրագրողների հետ զրույցում արած հայտարարությունները նոր քննարկումների ու հարցերի տեղիք են տվել։

Պապիկյանը, անդրադառնալով բանակում արձանագրվող մահվան դեպքերին, լրագրողներին հարց է ուղղել՝ արդյոք երբևէ փորձե՞լ են պարզել, թե Հայաստանում ընդհանուր առմամբ ինքնասպանության քանի դեպք է գրանցվում և համեմատել այդ ցուցանիշը բանակում ինքնասպանությունների թվի հետ։

Սակայն այս մոտեցումը մի շարք հարցեր է առաջացնում։ Բանակում տեղի ունեցող դեպքերը քաղաքացիական կյանքում արձանագրվող նմանատիպ դեպքերի հետ մեխանիկորեն համեմատելը կարող է ամբողջական պատկեր չտալ, քանի որ Զինված ուժերը փակ և խիստ կանոնակարգված համակարգ են՝ հստակ ենթակայությամբ, կարգապահությամբ և ծառայության առանձնահատուկ պայմաններով։

Պաշտպանության նախարարի այն դիտարկումը, թե մահվան դեպքերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է Հայաստանում, նույնպես հարցեր է առաջացնում։ Past.am-ի դիտարկմամբ՝ ցանկացած ոլորտում, հատկապես նման ծանր դեպքերի հաճախակի կրկնության պարագայում, բնական է, որ հասարակությունը պատասխաններ է ակնկալում առաջին հերթին տվյալ ոլորտի պատասխանատու կառույցից և դրա ղեկավարից։

Միևնույն ժամանակ, խնդիրը միայն ինքնասպանությունների կամ սպանությունների վիճակագրությունը չէ։ Հարց է առաջանում՝ արդյոք բանակում ստեղծված միջավայրի վրա չեն ազդում նաև կադրային քաղաքականությունն ու զինված ուժերի կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները։

Վերջին տարիներին բանակում տեղի ունեցած կադրային փոփոխությունների, փորձառու հրամկազմի փոխարինման և նոր կադրերի ներգրավման քաղաքականության վերաբերյալ բազմիցս քննարկումներ են եղել։ Այդ գործընթացների հնարավոր ազդեցությունը բանակում առկա բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, սակայն, պահանջում է մասնագիտական և համապարփակ գնահատական։

Մեկ այլ հարց էլ վերաբերում է բանակում հոգևոր ծառայության դերին։ Վերջին տարիներին գնդերեցների ինստիտուտի փոփոխության և Հայ Առաքելական Եկեղեցու համապատասխան ծառայության՝ բանակում ունեցած դերի վերաբերյալ նույնպես տարբեր քննարկումներ են եղել։ Թե որքանով կարող է այստեղ ուղղակի կամ անուղղակի կապ լինել զինված ուժերում արձանագրվող միջադեպերի հետ, պետք է գնահատեն մասնագետները։

Բացի այդ, եթե բանակում մահվան և ծանր միջադեպերի դեպքերը հաճախակիանում են, խնդրի լուծումը չի կարող սահմանափակվել միայն առանձին պաշտոնյաների կամ պատժիչ կառույցների ղեկավարների փոփոխությամբ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել հենց ներբանակային միջավայրը, զինծառայողների հոգեբանական վիճակը, ծառայության պայմաններն ու այն խնդիրները, որոնք կարող են հանգեցնել ողբերգական հետևանքների։

Այս համատեքստում Past.am-ը կարևոր է համարում ոչ միայն կոնկրետ դեպքերի պատճառների բացահայտումը, այլև դրանց կանխարգելման ուղղությամբ համակարգային քայլերի իրականացումը։

Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր մահվան դեպք հանրային լուրջ արձագանք է առաջացնում։ Հետևաբար, հասարակության համար կարևոր է ստանալ ոչ միայն վիճակագրական համեմատություններ, այլև հստակ պատասխաններ՝ ինչու են նման դեպքերը կրկնվում, ինչ խնդիրներ են առկա Զինված ուժերում և ինչ է արվում դրանք կանխելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить