Թուրքիայում PKK-ն երեք թուրք զինվոր է սպանել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում զինված ուժերի՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Շըրնաքի Իդիլ նահանգում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը և զինվորը մահացել է:
Իսկ Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելքը գործում է դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 2-ից, PKK-ի գործողությունների հետևանքով ծանր վիրավորվել են երեք զինվոր: Նրանցից երկուսը հիվանդանոցում մահացել են, մյուսի բուժումը շարունակվում է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



