Տորթ «Բաունտի»՝ դրախտային հաճույք
ЛАЙФԽմորի բաղադրությունը՝
Ալյուր - 80 գրամ
Ձու- 3 հատ
Շաքարավազ - 120 գրամ
Կակաո - 20 գրամ
Փխրեցուցիչ- 1/2 թեյի գդալ
Սերուցք - 250-300 մլ (10% յուղայնությամբ)
Միջուկի բաղադրությունը՝
Կոկոսի փաթիլներ-150 գրամ
Կարագ -100 գրամ
Շաքարավազ- 100 գրամ
Կաթ-230 մլ
Ջնարակի բաղադրությունը՝
Կաթ- 160մլ
Շաքարավազ-3 ճաշի գդալ
Կակաո-2 ճաշի գդալ
Կարագ-60 գրամ
Պատրսատման եղանակը՝
Երեք ձուն շաքարավազով հարել: Առանձին ալյուրը, կակաոն և փոխրեցուցիչը խառնել: Ձվի զանգվածի վրա դանդաղ կերպով լցնել ալյուրի զանգվածը և խառնել:
.jpg)
.jpg)
.jpg)
Թավան կարագով պատել և այս զանգվածը լցնել մեջը: Դնել 180-190C ջեռոցի մեջ 20 րոպե:
.jpg)
Կաթսայի մեջ լցնել կաթը, ավելացնել կարագ, շաքարավազ: Դնել կրակի վրա և լավ խառնել:
.jpg)
Երբ կարագը հալի, ավելցնել կոկոսի փաթիլները, մինչև պինդ զանգված դառնա: Խմորը բաժանել երկու մասի, խմորի մեկի վրա լցնել սերուցք, ապա լցնել կոկոսի փաթիլների զանգվածը և խմորի վերևի շերտի վրա նույնպես լցնել սերուցք և դնել կոկոսի փաթիլների զանգվածի վրա:
Ջնարակի պատրաստման եղանակը՝
Կաթսայի մեջ լցնել կաթ, կակաո, շաքարավազը և սերուցք: Դնել կրակի վրա մի քանի րոպե: Ապա տաք ջնարակը լցնել տորթի վրա և այն տարածել:
.jpg)



