Խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք Չալաբյան
БЛОГԱվետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Ինչպես արդեն շատերդ գիտեք, երկու ամսվա ապօրինի ազատազրկումից հետո, երեկ Երևանի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, վերացրեց կալանքի որոշումը և ինձ ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Սա կարևոր հանգրվան էր, և ցույց է տալիս, որ մեր հասարակության դիմադրության ոգին չի կոտրվել, և հետևողական պայքարը, զուգորդված իրավական և քաղաքական հարթություններում, ի վերջո իր արդյունքը տալիս է: Այս արդյունքում իրենց դերն են ունեցել բազմաթիվ մարդիկ, և ես կուզեի այստեղ իմ երախտիքի խոսքն ուղղել նրանց՝
- ընտանիքիս անդամներին, և մասնավորապես հերոսական կնոջս, ով ստանձնեց իր վրա պայքարի այս փուլում թերևս ամենածանր բեռը,
- ի պաշտպանություն ստեղծված հանձնախմբի բոլոր անդամներին, ովքեր այս ընթացքում հետևողական, մեծածավալ ու արդյունավետ աշխատանք իրականացրեցին հանրային դաշտում,
- փաստաբանական խմբի բոլոր անդամներին, ովքեր միակ կապող օղակն էին արտաքին աշխարհի հետ, և բարձրորակ իրավական պաշտպանություն ապահովեցին այս ողջ ընթացքում,
- «ՀայաՔվե» միավորման մեր բազմաթիվ ընկերներին, որոնք միասնության և կազմակերպված պայքարի բացառիկ օրինակ ցուցաբերեցին,
- հանրային դաշտի մեր բազմաթիվ գործընկերներին՝ քաղաքական և հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, ովքեր իրենց աջակցության ձայնը բարձրացրեցին այս օրերին,
- ազատազրկման վայրում հանդիպած բազմաթիվ բարի կամքի մարդկանց, որոնք չէին վարանում իրենց սատարումը ցուցաբերել և թեթևացնել ազատազրկման բեռը,
- և վերջապես, բոլոր մեր համախոհներին և աջակիցներին, որոնք այս ընթացքում բարի խոսքով, մարդկային կարեկցանքով, ուշադրության տարբեր նշաններով շարունակել են սատարել մեզ, դրանով իմաստ հաղորդելով այն ուղուն, որով մենք շարունակում ենք ընթանալ:
Թերևս, այս երախտիքի խոսքերը վերջ չունեն, և չեն կարող արտահայտել մարդկային երախտագիտության այն անսահման զգացումը, երբ չորս նեղ պատի մեջ զգում ես, որ մենակ չես, որ քեզ դուրսը սպասող և դրա համար ակտիվ պայքարողներ կան: Դրանով հանդերձ, այդ պայքարը բնավ չի ավարտվել, և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստանի և նաև Բաքվի բանտերից դուրս գան բոլոր քաղաքաքան բանտարկյալները և պատանդները, մինչև մեր երկիրը դառնա պաշտպանված և անվտանգ, մինչև Արցախի մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները և վերգտնեն իրենց բնականոն կյանքը:
Այս ամենը դեռ առջևում է, իսկ մինչ այդ խոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը, ովքեր այսօր էլ այն տանում են կամ մեզ վրա հույսով են նայում երկնքից: Բոլորիդ անչափ շնորհակալ եմ, Աստված մեզ զորավիգ:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



