Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր Ավետիսյան

БЛОГ
Մեր՝ ԻԲՐ ԹԵ Ռուսաստանից գործուղված ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում է եվրոպական երկիր։ Խնդրեմ, ինձ կբացատրե՞ք՝ եվրոպական երկիր ասելով ի՞նչ նկատի ունեք։ Միթե՞ չհասկացաք, որ այն «արժեքները», որոնք իբր Եվրոպան և Արևմուտքը իրենց համար հռչակել են որպես առաջնահերթային՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ժողովրդավարություն, ազատ ընտրություններ և այլն, և այլն․․․ դրանք բոլորը ֆեյք կատեգորիաներ են։ Արևմուտքը Եվրոպայի այդ կատեգորիաներին չի հավատում, ընդամենը հորինել է այդ գործիքները, որպեսզի այլ պետություններին և ժողովուրդներին խաբելով, իր կողմից հորինված արժեքներին հավատալու ձգտմամբ օգտագործի այդ երկրներին և ժողովուրդներին իր գեոպոլիտիկ շահերի համար։

 Երբ պահը հասնում է նրան, որ Արևմուտքին պետք է այս կամ այն երկրում աչք փակել ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար ընտրությունների, շուկայական հարաբերությունների և այլ, այսպես կոչված, «արժեքների» վրա, Արևմուտքը աչք է փակում և թույլ է տալիս, որ իր համար գործիքի վերածված պետությունները, ամեն տեսակ, այսպես կոչված, արևմտյան «արժեքներ» ոտնահարելով, կատարեն Արևմուտքի պահանջը։ Արևմուտքի համար ամենաթանկ ապրանքը ո՛չ ժողովրդավարությունն է, ո՛չ մարդու իրավունքներն են, ո՛չ արդար ընտրություններն են։

 Ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է։

Եթե դու հակառուսական պետություն ես՝ քեզ ամեն ինչ կարելի է, բայց դա նշանակում է, որ դու հակառուսական ճանապարհով պետք է քայլես այնքան ժամանակ, մինչև դառնաս Ռուսաստանի թշնամին և օգնես Արևմուտքին՝ Ռուսաստանը քանդելու, նրանց գեոպոլիտիկ ծրագրերը իրականացնելու ճանապարհին, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի թշնամին դառնալով՝ դու վտանգում ես քո պետության և երկրի ապագան։

 Պոստսովետական երկրների՝ եվրոպական մոդելով ապրելու ճանապարհը այսօր մենք տեսնում ենք։ Դա այն է, ինչ տեղի է ունենում այժմ Ուկրաինայում, դա այն է, ինչ տեղի է ունենում Վրաստանում։ Գրեթե Եվրոպա հասած Վրաստանը այսօր ամեն գնով փախնում է Եվրոպայից և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չդառնա Եվրոպայի ձեռքին հերթական գործիքը հակառուսական գործընթացում, քանզի հասկանում է, որ այդ ճանապարհով գնալով՝ Վրաստանում լինելու են այն հին իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում։

 Եվրոպական մոդելի պոստսովետական երկրների օրինակ է նաև Մոլդովան, ում եվրոպացիները առաջարկում են սեփական պետականությունը կործանել և դառնալ Ռումինիայի մաս, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Մոլդովան ևս հայտնվելու է պատերազմի մեջ Ռուսաստանի հետ։

 Եվ առհասարակ պոստսովետական երկրներին Եվրոպան դիտարկում է որպես գործիք, գործիք, որոնց պետք է անխնա օգտագործել և շպրտել, և այս իմաստով Հայաստանը չի կարող ունենալ արևմտյան, եվրոպական որևէ հեռանկար։ Հերի՛ք է խաբենք Հայաստանի ժողովրդին։ Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը երբեք չի դառնալու Եվրոպայի անդամ, Հայաստանը կանգնելու է Ռուսաստանի կողքին, Հայաստանը դառնալու է Ռուսաստանի դաշնակիցը, որպեսզի սեփական ժողովրդի և պետության ապագան կարողանա ապահովել։

Ինքներս մեզ խաբելով և մեր ժողովրդին խաբելով՝ հասել ենք մի կետի, որ արդեն իսկ լուրջ խնդիրներ ունենք մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ տնտեսական սանկցիաներ չի կիրառում, որպեսզի մենք վատ ապրենք, նա դրանով փորձում է մեզ ստիպել, որպեսզի մենք խելքի գանք և թույլ չտանք Արևմուտքին քանդելու մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, քանզի հասկանում են, որ այդ ճարտարապետությունը քանդելու արդյունքում մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, Հայաստանի համար ստեղծվելու է սեփական պետականությունը կործանելու իրական վտանգներ։

 Այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ճանապարհ՝ կանգնել Ռուսաստանի կողքին և վերադառնալ ՀԱՊԿ և չվախենալ, որ Արևմուտքը այդ գործողությունների արդյունքում կարող է Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառել։ Ավելի լավ է մենք հայտնվենք արևմտյան սանկցիաների տակ, բայց անվտանգության խնդիրը լուծելով՝ պահպանենք մեր պետականությունը, քան ընկնենք Արևմուտքի խելքին և վտանգենք մեր ժողովրդի և պետության ապագան։

 Շատերը պնդում էին, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, իսկ ես տարիներ շարունակ պնդում էի, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև Արևմուտքը ամեն ինչ անելու է, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, և դա մենք այսօր տեսնում ենք։ Բայց քանի որ մեզանում չկա պատասխանատվության ընկալում՝ մարդիկ, ովքեր ասում էին՝ հնարավոր է երկու լարի վրա խաղալ՝ պահպանելով լավ հարաբերություններ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսօր դրա համար պատասխանատվություն չեն կրում, որ չեն կարողացել պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, բայց մենք պետք է ձևավորենք պատասխանատվության զգացում, որպեսզի քաղաքական գործիչները և ուժերը իրենց հայտարարությունների համար կրեն քաղաքական պատասխանատվություն։ Հակառակ պարագայում՝ ով ինչ ուզում է՝ ասում է, ով ինչ ուզում է՝ անում է, բայց արդյունքում որևէ մեկը որևէ պատասխանատվություն չի կրում, բայց դրա արդյունքում տուժում է մեր պետականությունը, մեր ժողովուրդը։

 Հիմա հերթը Եվրոպա գնալու մոտեցումներին է։ Այստեղ ևս պետք չէ իլյուզիաներ ունենալ և խաբել սեփական ժողովրդին ևս։ Այնպես, ինչպես պնդում էի, որ հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, և ես ճիշտ դուրս եկա, այդպես էլ ասում եմ հիմա՝ մենք չենք գնալու Արևմուտք, մենք չենք կարող գնալ Արևմուտք, Հայաստանի տեղը Ռուսաստանի կողքին է, Ռուսաստանի հետ ամենաբարձր ռազմավարական հարաբերություններ ունենալ, մնացածը կեղծ քաղաքական օրակարգեր են, որոնք ուղղակի վտանգում են մեր ժողովրդի և պետության ապագան։

 Ի դեպ, ես նաև ասում էի, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը պրոռուսական չէ, բայց այս իմ թեզին ևս շատերը չէին հավատում՝ համարելով, որ նա ուղարկվել է Ռուսաստանի կողմից, որպեսզի Հայաստանը տանի դեպի Ռուսաստան։ Հիմա այդ ուժի հայտարարությունները ևս վկայում են, որ այդ ուժը ևս ընդամենը ցանկանում է երկու լարի վրա խաղալ, ուղղակի նրանք ցանկանում են իրենք՝ գործող իշխանության փոխարեն, երկու լարի վրա խաղան։ Ի՞նչ տարբերություն՝ ով է երկու լարի վրա խաղում։ Միևնույն է, դա հնարավոր չէ, և սա պետք է հասկանալ։ Սրա համար էլ ես բոլոր այն ուժերին, ովքեր իրենք իրենց հռչակել են իբր թե ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին, բայց ցանկանում են երկու լարի վրա խաղալ, կոչ էի անում դուրս գալ ընդդիմադիր դաշտից, միանալ Նիկոլ Փաշինյանին և համատեղ փորձել երկու լարի վրա խաղալ, իսկ թույլ տալ իսկապես հայ-ռուսական հարաբերությունները կարևորող, դրանց անփոխարինելիությունը Հայաստանի համար գիտակցող ուժերին իսկապես ընդդիմադիր դաշտ և իսկապես գաղափարական պայքար տանել այն ուժերի դեմ, որոնք իսկապես հավատում են, որ հնարավոր է կամ երկու լարի վրա խաղալ, կամ Հայաստանը տանել դեպի Արևմուտք։

 Համենայնդեպս, այդպես ավելի ազնիվ կլիներ սեփական պետության և ժողովրդի հանդեպ։
 
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой