Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
ПОЛИТИКА«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Երևան - Օգոստոսի 17-ին Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային և այլ մարտահրավերները, տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները, կրթական համակարգի զարգացման և այլ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել իրավունքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատական համակարգի զարգացմանն ու քաղաքական անկախության ապահովմանը։
Նարեկ Կարապետյանը վերահաստատել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատրաստակամությունը՝ զարգացնելու այնպիսի միջազգային գործընկերություններ, որոնք հիմնված են Հայաստանի ժողովրդի շահերի և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա և նպաստում են իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»
5
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...



