Ես առաջարկություն եմ անում, փող չեմ մուրում. նախարարը՝ սփյուռքահայերին ուղղված իր կոչի մասին
ОБЩЕСТВОԵս սփյուռքին տեղեկացնում եմ, թե Հայաստանի բանկերը ինչ հնարավորություններ ունեն, ես իրավունք ունեմ և պարտավոր եմ սփյուռքին ներկայացնելու նաև այն քայլերը, որոնք Հայաստանում հնարավոր է իրականացնել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով 1000-ական ԱՄՆ դոլար հայկական բանկերում ներդնելու սփյուռքահայերին ուղղված իր կոչի արձագանքներին։
Նա նշեց, որ իր առաջարկին շատ դրական, փայլուն արձագանքներ կան և շատ ու շատ մարդիկ սփյուռքից գալիս և գումարներ են ներդնում։ «Ես իրենց համար շահ եմ առաջարկել, երկրորդն էլ՝ ես կարծիք ունենալու իրավունք չունե՞մ, դա իմ կարծիքն է, ես առաջարկություն եմ անում՝ կարող են լսել, կարող են չլսել, ես փող չեմ մուրում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այդ կոչին ուղղված քննադատություններին՝ նախարարն ասաց, որ պարզապես զարմանում է, որ չեն կարողանում խորանալ հարցադրման մեջ, որովհետև այդ կոչը նոր չէ, և երկու տարի ինչ անում է։ «Սփյուռքը շատ ջերմ է արձագանքում և խորհուրդ կտայի բանկերի ասոցիացիայի մասնագետի կարծիքը լսեք, ով ասում է, թե անցնող մեկ տարվա ընթացքում սփյուռքահայերի ներդրումներն ավելի շատ են, քան հայաստանցիներինը։ Ամենալավագույն բանը կարող ես շուռ տալ և վատով ներկայացնել, սակայն բոլոր մտածող, խելացի մարդիկ ասում են, որ նախարարը ճիշտ էր»,- ասաց նա։



