Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է շպրտվում հասնելով ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ուրախացրել է վարորդներին, ովքեր նշում են, թե քաղաքապետարանի բարձր հովանու ներքո Երևանում բացվել է անվճար «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը, որպեսզի վնասված խողովակը նորոգեն։Իսկ վնասված խողովակից խմելու ջուր է դուրս թափվում, թե ոռոգման, այս պահին պարզվում է։ Հավաքված քաղաքացիների մեծ մասը նշում էին, որ այն խմելու ջուր է։
Հետևեք մեզ՝ այստեղ



