Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական զորքերն այսօր առավոտյան հրթիռային հարձակում են իրականացրել Կիևի վրա, ինչը հրդեհներ է առաջացրել Ուկրաինայի մայրաքաղաքի առնվազն երկու շրջաններում, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Քաղաքի ռազմական վարչակազմը հայտնել է, որ մեկ մարդ վիրավորվել է։
Կլիչկոն նշել է, որ ընկնող բեկորները հրդեհ են առաջացրել հյուսիսային արվարձանի ոչ բնակելի հատվածում։ Նա ասել է, որ մի քանի մեքենա այրվել է, իսկ մեկ այլ հրդեհ էլ բռնկվել է քաղաքի կենտրոնից հարավ գտնվող տարածքում։
«Ռոյթերս»-ին ականատեսները հայտնել են քաղաքում պայթյունների մասին։
Telegram-ի ոչ պաշտոնական ալիքները հրապարակել են արվարձանում այրվող շուկայի տաղավարների լուսանկարներ։
Վերջին շաբաթներին Ռուսաստանը ինտենսիվ օդային հարձակումներ է իրականացրել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



