Պեսկովը տեղին չի համարում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին հարցը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի կողմից Սիրիայի ուղղութամբ հարվածներ հասցնելու պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի մասին հարցը տեղին չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հարցի նման ձևակերպումը մի փոքր տեղին չէ, քանի որ Սիրիայի զինված ուժերը, որոնք բացի քրդերից ևս գտնվում են այդ շրջանում, կրակի տակ են»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Սիրիայի պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի հավանականության մասին: Այդ մասին Օլանդը նշել է France Inter ռադիոկայանի եթերում: Նա ընդգծել է, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի թույլ չտրվի հակամարտության սրումը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



