Բելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգիայի Սինտ Գիլիս բեյ Դենդերմոնդ բնակավայրում շենքի սովորական վերանորոգումն անսպասելիորեն վերածվել է մի ամբողջ կարողության հայտնաբերման. աշխատողները նկուղի պատի մեջ հայտնաբերել են չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են ոսկու բնակտորներ, մետաղադրամներ և ձուլակտորներ՝ շուրջ 9 միլիոն եվրո նախնական գնահատմամբ: Այս մասին հաղորդել է RTL հեռուստաալիքը՝ հղում անելով Արևելյան Ֆլանդրիայի դատախազությանը։
«Սեյֆում գտել են համարակալված ոսկու բնակտորներ, մետաղադրամներ և ձուլակտորներ։ Նախնական գնահատումներով՝ դրանց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ ինը միլիոն եվրոժ», – հաղորդել է հեռուստաալիքը։
Գանձը հայտնաբերել են De Brand շինարարական ընկերության աշխատակիցները, որոնք վերանորոգում էին Արևելյան Ֆլանդրիայի ընդհանուր սոցիալական օգնության կենտրոնի (CAW) շենքը:
Նկուղում պատը քանդելիս շինարարները պատահաբար գտել են չհրկիզվող պահարանը և այդ մասին անմիջապես հայտնել պատվիրատուին։
Ոստիկանությունը ոսկին տեղափոխել է անվտանգ վայր։ Այժմ Արևելյան Ֆլանդրիայի դատախազությունը պետք է պարզի գանձի ծագումը և գտնի դրա օրինական տիրոջը։ Առայժմ պատի մեջ թաքցված միլիոնների համար ոչ ոք չի դիմել ոստիկանությանը։
Եթե սեփականատիրոջը գտնել չհաջողվի, և ոսկին, ի վերջո, հասնի սոցիալական կենտրոնին, այնտեղ արդեն մտածել են, թե ինչպես տնօրինել անսպասելի կարողությունը. կազմակերպությունը կցանկանար այդ փողերն օգտագործել անօթևանների համար լրացուցիչ կացարաններ ստեղծելու համար։
Այդուհանդերձ, մնում է ևս մեկ ֆինանսական հարց. արդյո՞ք իրենց բաժինը կստանան աշխատողները, որոնք գտել են կարողությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



