ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարnսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջnւկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից. Թաիլանդում Իրանի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարոսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։
«Այս իրավիճակի ամբողջ դառնությունն այն է, որ երկու միջուկային տերություններ՝ որոնցից մեկը պատված է զանգվածային սպանությունների համար ատոմային ռումբ կիրառելու պատմությամբ, իսկ երկրորդը, տիրապետելով հսկայական միջուկային զինանոցների, չի հանդիսանում զինթափման որևէ պայմանագրի մասնակից, ներառյալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (ՄԶՉՊ), փորձում են անօրինական և բարբարոսական մեթոդներով զրկել ինքնիշխան պետությանը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր անօտարելի իրավունքից», - ասել է նա։
Դեսպանը նշել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնական փաստաթղթերում չկան որևէ ապացույցներ Իրանի միջուկային գործունեության մեջ որևէ շեղումների մասին:
«Իրանը երբեք չի ձգտել զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի ստեղծմանը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնական փաստաթղթերում չկան որևէ ապացույցներ Իրանի միջուկային գործունեության մեջ որևէ շեղումների մասին։ Գործակալության Կառավարիչների խորհրդին ուղղված ավելի քան 15 զեկույց՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրում շեղումների բացակայության վերաբերյալ, խոսում են իրենց փոխարեն։
Համաձայն ՄԶՉՊ-ի, որի մասնակիցն է հանդիսանում Իրանը, բոլոր պետություններն ունեն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման անօտարելի իրավունք, ներառյալ խաղաղ նպատակներով ուրանի հարստացումը։ Ինքնիշխան պետությանը այդ իրավունքներից զրկելու փորձերը հակասում են ինչպես հենց ՄԶՉՊ-ին, այնպես էլ դրա վերանայման համաժողովների ամփոփիչ փաստաթղթերին», - ընդգծել է գործակալության զրուցակիցը։
Հետևեք մեզ՝ այստեղ



