Թրամփը նոր հրաման է տվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ռազմածովային ուժերին նոր ավիակիրների վրա վերադառնալ գոլորշու կատապուլտների կիրառմանը՝ հրաժարվելով էլեկտրամագնիսական համակարգից, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ որոշումը կապված է նոր սերնդի ավիակիրների նախագծման վերաբերյալ Թրամփի քննադատության հետ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ ռազմածովային ուժերի մի շարք սպաներ դեմ են EMALS էլեկտրամագնիսական համակարգից հրաժարվելուն՝ մատնանշելով դրա առավելությունները։
Թրամփի հուշագրի համաձայն՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պետք է առաջիկա 60 օրվա ընթացքում ծրագիր ներկայացնի հաջորդ «Ջերալդ Ռ. Ֆորդ» դասի ավիակրի վրա գոլորշու կատապուլտների ինտեգրման վերաբերյալ։
Էլեկտրամագնիսական EMALS համակարգը «Ջերալդ Ռ. Ֆորդ» դասի ավիակիրների հիմնական նորամուծություններից է։ Այն մշակվել է General Atomics-ի կողմից և նախատեսված է նախկինում օգտագործվող C-13 գոլորշու կատապուլտների փոխարինման համար։ Համակարգի առավելություններից մեկը ինքնաթիռների ավելի սահուն արագացումն է։
Միաժամանակ, ռազմածովային ուժերը նախկինում քննադատել են EMALS-ի հուսալիությունը՝ նշելով դրա շահագործման հետ կապված խնդիրները։
«Դորիս Միլլերը» նախատեսվում է դառնալ «Ջերալդ Ռ. Ֆորդ» դասի վեց ավիակիրներից չորրորդը։
Հետևեք մեզ՝ այստեղ



