Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայում շարունակվում է նախկին բուժքրոջ գործի հետ կապված լայնածավալ հետաքննությունը։ Գերմանական լրատվամիջոցների կողմից Ուլրիխ Ս. անվամբ ներկայացվող տղամարդն արդեն դատապարտվել է հիվանդների սպանության համար, սակայն նրա հնարավոր այլ հանցագործությունների վերաբերյալ քննությունը դեռ չի ավարտվել։
Դատարանը հաստատել էր, որ նա գիշերային հերթափոխերի ընթացքում հիվանդներին առանց անհրաժեշտության մեծ չափաբաժիններով դեղամիջոցներ է ներարկել։ Տուժածների մեծ մասը տարեցներ էին։ Քննության ընթացքում պարզվել էր, որ բուժքույրը նման գործողությունների էր դիմում՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։
Ուլրիխ Ս.-ն մեղավոր էր ճանաչվել 10 հիվանդի սպանության և ևս 27-ի սպանության փորձի համար։ 2025 թվականի նոյեմբերին դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման։
Սակայն դատավճռից հետո էլ գործը չի փակվել։ Այժմ իրավապահները ուսումնասիրում են ևս 139 կասկածելի դեպք, որոնք կարող են կապ ունենալ նախկին բուժքրոջ հետ։ Դրանց մի մասը վերաբերում է Աախենի շրջանում ուսումնասիրվող գործերին, իսկ ևս 18 դեպք քննվում է Քյոլնում։ Որոշ դեպքերի առնչությամբ արդեն իրականացվել են նաև դիակների արտաշիրիմումներ։
Իրավապահների տվյալներով՝ նոր քննության արդյունքներով Ուլրիխ Ս.-ի դեմ լրացուցիչ մեղադրանքներ կարող են առաջադրվել 2027 թվականին։
Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



