Կուբա պատմական այցի ժամանակ Օբամային կուղեկցի առաջին տիկին Միշելը
МЕЖДУНАРОДНОЕՄարտին կայանալիք Կուբա պատմական այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կուղեկցի առաջին տիկին Միշել Օբաման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է իր ամենշաբաթյա տեսաուղերձի ժամանակ:
«Երբ Միշելը և ես գալիք ամիս ուղևորվենք Հավանա, դա կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Կուբա վերջին 90 տարվա մեջ»,- ասել է Օբաման' ամերիկյան ժողովրդին հղած ուղերձում, որը նա այս անգամ նվիրել էր մարտի 21-22-ին նախատեսված «Ազատության կղզի» այցին:
Օբաման ընդգծել է, որ առաջիկա այցն ավելի քան մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունն է: Երկու երկրների նախագահները 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների սկսման մասին:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



