Վենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ վարչակազմը երկրում բացահայտել է շուրջ 230 միլիարդ դոլարի արժողությամբ խարդախ սխեմաներ, որոնք առնչվում են բնակչությանն աջակցող մի շարք դաշնային ծրագրերի։ Այդ մասին The Washington Post-ում հրապարակված հոդվածում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի հունվարից պաշտոնավարող վարչակազմը բացահայտել է շուրջ 230 միլիարդ դոլարի խարդախություններ, որոնք վերաբերում են Medicare և Medicaid բժշկական ապահովագրության ծրագրերին, պարենային աջակցության և արտոնյալ վարկերի տրամադրմանը, ինչպես նաև բնակչությանն աջակցող այլ դաշնային ծրագրերին։
Վենսը նշել է, որ վարչակազմի ներքին գնահատականներով արդեն հաջողվել է տարեկան կտրվածքով կանխել շուրջ 56 միլիարդ դոլարի խարդախ վճարումներ։ Բացի այդ, հետաքննությունների ընթացքում ԱՄՆ իշխանությունները տուգանքների և փոխհատուցումների տեսքով հավաքագրել են մոտ 55 միլիարդ դոլար։
Փոխնախագահը վստահեցրել է, որ այս ուղղությամբ աշխատանքը «միայն սկսվում է»։ Նրա խոսքով՝ այժմ մեկնարկում է պայքարի նոր փուլը, և այդ նպատակով նա Կոնգրեսին կոչ է արել ընդունել մի շարք օրինագծեր, որոնք կօգնեն կանխել նման չարաշահումները։
Ապրիլի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենսը պատասխանատու է լինելու ԱՄՆ-ում խարդախությունների դեմ պայքարի համակարգման համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



