Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
ОБЩЕСТВОՄիջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի։
Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող հնարավոր ամենաբարձր մակարդակն է:
Գնահատականը բանկին շնորհվել է՝ հաշվի առնելով ակտիվների բարձր որակը, կապիտալի ամուր բուֆերը, ինչպես նաև վճարունակության և իրացվելիության բարձր ցուցանիշները:
Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երկրի երեք խոշորագույն բանկերից մեկը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



