Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը:
Տեսուչների կողմից անցկացվող վերահսկողության ընթացքում այստեղ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Այսպես՝
- արտադրամասի դասավորվածությունը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
- պատերն ունեցել են վնասված հատվածներ, մակերևույթը պատված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
- առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
- չի եղել օդափոխության համակարգ,
- շինությունների որոշ հատվածում կոյուղու համակարգը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,
- սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները, բեռնարկղերը վնասված են եղել՝ հնարավորություն չտալով իրականացնելու դրանց պատշաճ լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ,
- արտադրամասում պահվել են անձնական իրեր, սննդամթերքի արտադրությունում չօգտագործվող նյութեր և պարագաներ:
«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հացի ու տորթերի արտադրության արտադրամասը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Հետևեք մեզ՝ այստեղ



