Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան
ВИДЕОԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ նախաձեռնված վարույթին՝ շեշտելով՝ հետապնդումը քաղաքական է․
«Քննչական կոմիտեն հրապարակել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ ներկայացնելով մեղադրանքի վարկածը։ Միաժամանակ հայտնի է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությամբ։
Ավետիք Չալաբյանի հետ ծանոթացել եմ Արցախի շրջափակման օրերին, երբ հեռավար փորձում էինք լուծումներ գտնել ստեղծված աղետալի իրավիճակի համար։ Այդ օրերից ձևավորված իմ տպավորությունն անփոփոխ է. Ավետիքը այն եզակի գործիչներից է, որի քաղաքական և հասարակական գործունեության առանցքում եղել են Արցախի կորստի հետ չհաշտվելը, Հայաստանի պետականության ապամոնտաժման դեմ պայքարը և սեփական համոզմունքներին հավատարիմ մնալը։
Ավետիքը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված։
Նրա պայքարի հիմքում հայրենիքն է, ազգային արժանապատվությունն ու պետական շահը, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառապես քաղաքական է։
Իսկ պատմությունը, ի վերջո, իր գնահատականը տալիս է ոչ թե քաղաքական պատվերներին, այլ մարդկանց անցած ճանապարհին և նրանց ծառայությանը հայրենիքին։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



