Պարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա Սողոմոնյան
БЛОГ1996-ից սկսած՝ մոտ երեսուն տարի Գագիկ Ղազինյանը ղեկավարել է Մայր բուհի առաջատար ֆակուլտետներից մեկը՝ իրավագիտության ֆակուլտետը։ Նա լավ էր իմանում՝ ով ինչ դեր ու տեղ պետք է ունենա, որ կրթությունն ու գիտությունը որակով կազմակերպվեն։ Կրթական ու հետազոտական գործը կազմակերպելուց զատ Ղազինյանը նաև բուն մասնագիտական գործունեությունն էր ծավալում բարձր մակարդակով։ Ինչու՞ եմ գործածում «էր» ձևը։ Որովհետև Համալսարանի ներկայիս նիկոլական ղեկավարը խզել է պայմանագիրը պրոֆեսոր Ղազինյանի հետ։ Խզել է գուցե ոչ իր կամքով։ Իրեն ասել են, ինքն էլ արել է։ Ցավոք իր նմանների պակաս չունենք այսօր. էն մարդկանցից, ովքեր սեփական առանցք, դիրք ու դիրքորոշում չունեն, բայց միշտ լավամարդ են ուզում երևալ։ Ու երբ ինչ-որ անարդար բան են անում, չքմեղանում են, բութ մատով դեպի առաստաղն են ցույց տալիս, թե՝ «դե ես ինչ կարող եմ անել»։
Ղազինյանն, ի տարբերություն, ղեկավարի էն տեսակն է, ով սկզբունք ունի, որ կառույցի շահը (տվյալ դեպքում՝ Համալսարանի) առաջին տեղում է։ Ու միջին օղակի ղեկավարի իր դիրքից միշտ օրակարգ է թելադրել։
Միշտ պինդ, ձիգ, կոկիկ ու պարտաճանաչ էր նրա ներկայությունը թե' լսարանում, թե' Ակադեմիայում, թե' մասնագիտական ու աշխատանքային քննարկումներին, թե՛ նաև վաղ առավոտյան ֆակուլտետի միջանցքում դասապրոցեսի մեկնարկն անձամբ կարգավորելու պահերին։
Անարժեքության ժամանակները հուսամ՝ շուտ կանցնեն, ու Գագիկ Ղազինյանը կվերադառնա իր սիրելի Համալսարան։ Միակ դառնացնող հանգամանքը Համալսարանի, ու առաջին հերթին իրավագիտության ֆակուլտետի խուլ ու անտարբեր լռությունն է։
Պարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում...
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



