Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան
ПОЛИТИКАՆարեկ Կարապետյանի տանից խուզարկությամբ ոչինչ չեն առգրավել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրված պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Անդրադառնալով Կարապետյանի անձեռնմխելիության հաղթահարմանը՝ Ղազինյանը խորհուրդ տվեց, որ գլխավոր դատախազը միջնորդություն ԱԺ չներկայացնի, որովհետև, եթե ԿԸՀ-ում միջնորդությունը քննվում է փակ, ապա ԱԺ-ում ծիծաղելի իրավիճակում են հայտնվելու։ Դիտարկմանը, թե արդյո՞ք սա նոր Խորհրդարանի ձևավորմանն ընդառաջ ճնշում չէ՝ Ղազինյանը պատասխանեց՝ նշելով․ «Երբ մարդ դժվար հասկանալու հետ խնդիր է ունենում, դա իր պրոբլեմն է արդեն։ Լավ, այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում։ Մեր ուժից ոչ ոք չի վախենում ոչ նստելուց, ոչ խուզարկությունից, ոչ գաղտնալսումից»։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



