Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ովքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու պետական ֆինանսների կայունությունը գնահատելիս առանձնահատուկ նշանակություն ունեն խոշոր հարկատուների գործունեության արդյունքները։ Հենց այդ ընկերություններն են ձևավորում պետական բյուջեի եկամուտների զգալի մասը, ապահովում տնտեսական ակտիվությունը, խթանում ներդրումային միջավայրը, ստեղծում հազարավոր աշխատատեղեր և նպաստում երկրի երկարաժամկետ զարգացմանը։

Այս տեսանկյունից Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը պարզապես վիճակագրական հաշվետվություն չէ։ Այն արտացոլում է Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ցույց է տալիս, թե որ ոլորտներն են շարունակում մնալ երկրի տնտեսական հենասյուները, ովքեր են ձևավորում պետական բյուջեի հիմնական հարկային մուտքերը և ինչ ուղղություններով է զարգանում տնտեսությունը։

Հրապարակված տվյալների համաձայն՝ խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), որը տարվա առաջին վեց ամիսներին պետական բյուջե է վճարել 41,61 միլիարդ դրամ հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության հարկային վճարումները աճել են 21,24 միլիարդ դրամով կամ ավելի քան 104 տոկոսով, ինչի շնորհիվ այն վերադարձել է առաջին հորիզոնական։

Միևնույն ժամանակ, այս ցուցանիշների հետևում կա կարևոր հանգամանք։ Իրականում ԶՊՄԿ-ն մշտապես եղել է առաջատարներից մեկը՝ հատկապես ուղղակի հարկերի և ռոյալթիի մասով։ Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում առաջին տեղ զբաղեցրած որոշ ընկերությունների վճարած հարկերի հիմնական մասը կազմել են անուղղակի հարկերը, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկը, որը հետագայում վերադարձվում է։ Օրինակ՝ 2026 թվականի առաջին եռամսյակում «Մոբայլ Սենթրի» ընկերության վճարած 21,3 միլիարդ դրամ հարկից շուրջ 20,3 միլիարդը կազմել է ԱԱՀ-ն։ ԶՊՄԿ-ի դեպքում, սակայն, գերակշռում են ուղղակի հարկերն ու ռոյալթին, որոնք մնում են պետական բյուջեում։ Վերարտահանման ծավալների նվազման հետևանքով «Մոբայլ Սենթրիի» հարկային վճարումները զգալիորեն կրճատվել են, ինչի արդյունքում ԶՊՄԿ-ն նաև փաստացի ցուցանիշներով վերադարձել է առաջին տեղ։

Այս ամենը մեկ ընկերության հաջողության պատմություն չէ։ Այն վկայում է, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը՝ ապահովելով ինչպես արտահանման զգալի մասնաբաժինը, այնպես էլ պետական բյուջեի հարկային մուտքերի մեծ հատվածը։ Ոլորտն առանցքային դեր ունի նաև ներդրումների ներգրավման, մարզերի զարգացման և երկրի տնտեսական անվտանգության տեսանկյունից։

Եթե հանքարդյունաբերությունը ներկայացնում է տնտեսության իրական հատվածի հիմնական ուժը, ապա ֆինանսական համակարգի հիմքում շարունակում են մնալ առևտրային բանկերը։ Դրանք ոչ միայն ապահովում են ֆինանսական միջնորդությունը, այլև ֆինանսավորում են բիզնեսը, բնակչությանը, ներդրումային ծրագրերը, արտահանման և ներմուծման գործարքները, ինչպես նաև վճարային համակարգի բնականոն աշխատանքը։

ՊԵԿ-ի տվյալներով՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ խոշոր հարկատուների շարքում։ Երրորդ տեղում է Արդշինբանկը, որը պետական բյուջե է վճարել 33,6 միլիարդ դրամ հարկ՝ մեկ տարվա ընթացքում ավելացնելով վճարումները 5,64 միլիարդ դրամով կամ ավելի քան 20 տոկոսով։ Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը՝ 22,15 միլիարդ դրամ հարկային վճարումներով։ Առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են նաև Ակբա բանկը, Ինեկոբանկը, Կոնվերս բանկը, Էվոկաբանկը, ԱյԴի բանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Հայէկոնոմբանկը, Արարատբանկը, Արմսվիսբանկը, ԱՄԻՕ բանկը և Ֆասթ բանկը։ Սա վկայում է, որ ֆինանսական համակարգը շարունակում է մնալ պետական եկամուտների ձևավորման կարևոր աղբյուրներից մեկը։

Սակայն բանկերի նշանակությունը չի սահմանափակվում միայն վճարված հարկերով։ Դրանք ֆինանսավորում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը՝ արդյունաբերությունից և գյուղատնտեսությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և փոքր ու միջին բիզնես։ Որքան կայուն է բանկային համակարգը, այնքան մեծ են ներդրումային հնարավորությունները և տնտեսության զարգացման ներուժը։

Խոշոր հարկատուների ցանկում առանձնանում է նաև արդյունաբերությունը։ Առաջին հիսնյակում, հանքարդյունաբերությունը չհաշված, արտադրական ոլորտը ներկայացված է ընդամենը ութ ընկերությամբ։ Դրանցից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ՝ «Գրանդ Տոբակոն», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» և «Սիգարոնը», իսկ երկուսը՝ ջրեղենի արտադրությամբ՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան» և «Ջերմուկ Գրուպը»։ Վերջինիս դեպքում հատկապես ուշագրավ է, որ եթե առաջին եռամսյակում ընկերությունը 93-րդ հորիզոնականում էր, ապա կիսամյակային տվյալներով արդեն բարձրացել է 29-րդ տեղ՝ պետական բյուջե վճարելով 5,59 միլիարդ դրամ հարկ։

Առանձին ուշադրության է արժանի սննդի արտադրության ոլորտը։ Առաջին հիսնյակում այս ուղղությամբ ներկայացված են երկու ընկերություններ՝ «Աթենք» մսամթերքի արտադրողը և «Գրանդ Քենդին»։ «Աթենքը» պետական բյուջե է վճարել 4,35 միլիարդ դրամ, իսկ «Գրանդ Քենդին»՝ 4,067 միլիարդ դրամ հարկ։

Սննդի արտադրության նշանակությունը միայն տնտեսական չէ։ Այն անմիջականորեն կապված է երկրի պարենային անվտանգության, գյուղատնտեսության զարգացման, տեղական հումքի վերամշակման և մարզերում զբաղվածության ապահովման հետ։ Ոլորտի զարգացումը նպաստում է նաև ավելացված արժեքի ստեղծմանը, տեղական արտադրության ընդլայնմանը և գյուղական համայնքների տնտեսական ակտիվացմանը։

Հատկապես «Աթենք» ընկերության դեպքում կարևոր է նշել վերջին տարիներին իրականացված ներդրումները։ Գետամեջ համայնքում կառուցված նոր արտադրական համալիրը տարածաշրջանի խոշորագույն և տեխնոլոգիապես ամենաժամանակակից ձեռնարկություններից մեկն է։ Ընկերությունը համագործակցում է բազմաթիվ տեղական տնտեսությունների և մատակարարների հետ, ձևավորում է արտադրական լայն շղթա և ստեղծում հազարավոր ուղղակի ու անուղղակի աշխատատեղեր արտադրության, լոգիստիկայի, մատակարարման և վաճառքի ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, խոշոր հարկատուների կիսամյակային ցանկը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության հիմքում շարունակում են մնալ մի քանի ռազմավարական ոլորտներ՝ հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը, արդյունաբերությունը և սննդի արտադրությունը։ Հենց այս ճյուղերն են ապահովում պետական բյուջեի զգալի մասը, տնտեսական ակտիվությունը և երկրի զարգացման կարևոր նախադրյալները։ Մյուս ոլորտների մասնակցությունն ու դերը կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить