Ակտիվիստները փակել են Մայդանը Երկնային հարյուրյակի հերոսների լուսանկարներով
МЕЖДУНАРОДНОЕԿիեւի «Մայդան Նեզալեժնոստի»-ի երկու կողմում ակտիվիստները դուրս են եկել երթեւեկելի հատված եւ փակել մեքենաների երթեւեկությունը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:
Երկնային հարյուրյակի հերոսների հիշատակը հարգելու եկած մարդիկ Արժանապատվության հեղափոխության մասնակիցների լուսանկարներով պաստառներ են տեղադրել եւ կարգախոսներ են վանկարկում:
Մայդանի մոտակայքում ակտիվիստներ են ելույթ ունենում: Մարդիկ Մայդանի հերոսների ասին բանաստեղծություններ են կարդում:
Միաժամանակ շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Երկնային հարյուրյակի հերոսների ծառուղի:
«Այսօր մենք մնում ենք Մայդանում, վրաններ եւ բարիկադներ ենք խփում: Մենք շարունակում ենք Արժանապատվության հեղափոխությունը եւ կտանենք այն մինչեւ վերջ»,- Facebook-ում գրել է ակտիվիստ Իգոր Գրոմովը:
1
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
2
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»



