Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգային կարևոր թեմաներից է Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը։

Երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը Հայաստանն ու Թուրքիան ձեռք էին բերել դեռևս 2025 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան էր ժամանել կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սերդար Քըլըչի և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ ժամանակ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպման արդյունքներով հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր՝ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Արդեն 2026 թվականի ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել էին Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Մայիսի 7-ին էլ լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տեխնիկական գնահատման աշխատանքներ են իրականացվում։

Լրագրողական փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիա այցելած հայ լրագրողների խմբին հնարավորություն ընձեռվեց տեղում պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվում թուրքական կողմում՝ երկաթուղին գործարկելու ուղղությամբ։

Հայ լրագրողների խումբը Կարս քաղաքից գնացքով ուղևորվեց Աքյաքա քաղաք, մոտ 57 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ուղևորությունը տևեց մոտ 50 րոպե, իսկ արդեն Աքյաքա կայարանից դեպի Գյումրի երկաթուղային ճանապարհով ընդամենը 18-20 կիլոմետր է, որը հնարավոր կլինի անցնել 30-40 րոպեում, սակայն սահմանի փակ լինելու պատճառով Աքյաքայից դեպի Գյումրի հասնելն այս պահին անհնար է։

Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ լավատես է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում։

Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից հետո ակնկալում են, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հետ կապված որևէ խնդիր չի լինի։

Թոփթաշը տեղեկացրեց, որ Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար։

Բացի այն, որ սահմանն է փակ, ինչն այս պահին ամենալուրջ խոչընդոտն է երկաթուղու գործարկման համար, նաև ենթակառուցվածքները վերականգնման կարիք ունեն։ Աքյաքայի քաղաքապետը մանրամասնեց, որ այս պահին շինարարություն է ընթանում հենց Աքյաքա-Գյումրի երկաթուղային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման համար, որը, քաղաքապետի գնահատմամբ, կավարտեն 2-3 ամսից։  Ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, հայտարարվել են շինարարության հրապարակային մրցույթներ։

«Այնպես որ շինարարությունը սկսված է, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- նշեց Աքյաքայի քաղաքապետը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սկսված շինարարական աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացման նախապատրաստությունն են:

Սակայն ամեն ինչ այդքանով չի սահմանափակվում․ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել նաև Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի կառուցման ուղղությամբ։

«Աքյաքայից դեպի Գյումրի ցամաքային ճանապարհի մրցույթն արդեն հայտարարված է, և ակնկալում ենք, որ աշխատանքներն այնտեղ նույնպես կսկսվեն: Եվ սա մեր կառավարությունների քաղաքականության մի մասն է՝ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները խթանելու համար»,- ասաց Էրդուգեր Թոփթաշը:

Աքյաքայի քաղաքապետն այն կարծիքին է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումից տնտեսապես շահելու են երկու երկրներն էլ։ Նրա խոսքով՝ գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ կան։

«Երբ մեր նախագահը և Հայաստանի ղեկավարը պետական քաղաքականության վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնեն, հավատացած ենք, որ այս տարածաշրջանը կշահի։ Հավատացած եմ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Թուրքիան մեծապես շահելու են սահմանի բացումից և տնտեսական համագործակցությունից, որը հաջորդելու է սահմանի բացմանը»,– ևս մեկ անգամ ընդգծեց Թոփթաշը՝ նշելով, որ սահմանի բացման պարագայում Թուրքիան կունենա Կովկասի հետ կապվելու ևս մեկ ճանապարհ, իսկ Հայաստանը հնարավորություն կունենա Թուրքիայի միջոցով կապվել Միջին Արևելքի հետ:

Իհարկե, հետաքրքիր էր լսել նաև Հայաստանի հետ սահմանամերձ թուրքական բնակավայրերի բնակիչների կարծիքները սահմանի հնարավոր բացման, դրանից նրանց ակնկալիքների վերաբերյալ, ուստի թեմայի շուրջ զրուցեցինք  նաև Աքյաքա քաղաքի մի խումբ բնակիչների հետ։ Նրանց մեծամասնությունն ակնկալիք հայտնեց, որ սահմանը հնարավորինս շուտ կբացվի, քանի որ դրա արդյունքում տնտեսական նոր հնարավորություններ են բացվելու հատկապես Հայաստանին սահմանակից թուրքական բնակավայրերի համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship