Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան
ПОЛИТИКА«Քաղաքական տեսակետը ես ուզում եմ թողել քաղաքական գործիչներին, բայց ես՝ իբրև արվեստագետ, պատիվ ունեմ բարեկամական կապերով առնչվել Ծառուկյան ընտանիքի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասեց ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը կարող էր իր հնարավորությունները օգտագործել արտերկրում և այնտեղ կառուցել բարեկեցիկ կյանք, սակայն ընտրել է հայրենիքի հետ կապված ճանապարհը։
«Գնահատանքիի փոխարեն նա ստացավ մի բան. վրեժխնդրություն ։ Եվ սրանով մենք ավելի ենք ուրախացնում մեր թշնամի հարևաններին և նրանց բերանը լեզու դնում։ Այսպիսի գնահատականի երբևիցե արժանի չէր Գագիկ Ծառուկյանը»,- ասեց Իսպիրյանը։
Ներսիկ Իսպիրյանը ընդգծեց նաև Գագիկ Ծառուկյանի ներդրումը տարբեր ոլորտներում։
«Նա ստեղծել է աշխատատեղեր, հովանավորել է մեր մարզաշխարհին, նեցուկ է կանգնել բոլոր արվեստագետներին։ Ես համարում եմ, որ սա անմտություն է»,- եզրափակեց Ներսիկ Իսպիրյանը։
Աղբյուրը` Panorama.am



