Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղի Wildberries պահեստներում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։
«Տուժել է երեք մարդ, վիճակը միջին ծանրության է, այժմ նրանց օգնություն են ցուցաբերում բժիշկները հիվանդանոցում»,- նշել է Դրոզդենկոն Telegram-ալիքում:
Բացի այդ, ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով Կիրովի շրջանի Սինյավինո ավանում փլուզվել են «Սեվերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստներից մեկի կոնստրուկցիաները: Տուժածներ չկան։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի Շուշարիում և Ուտկինա Զավոդում գտնվող Wildberries լոգիստիկ համալիրների աշխատանքը դադարեցվել է: Վերջին տվյալներով ՝ Լենինգրադի մարզում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 59 անօդաչու թռչող սարք։
Հետևեք մեզ՝ այստեղ



