Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սև ծովում թուրքական չորանավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Sabah թերթին։
«Թուրքական նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք նավաստի վիրավորվել է»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես հստակեցնում է պարբերականը, Ստամբուլի նավահանգստում գրանցված Mv Reyhan Sarı նավը Տամանից ածուխի բեռով ընթանում էր դեպի Տրաբզոն։ Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Նովոռոսիսկի շրջանում, իսկ ըստ այլ տեղեկությունների՝ Սամսուն նավահանգստի շրջանի միջազգային ջրերում։
Մահացածն աշխատել է մեքենայական բաժանմունքում։ Տուժածներից երեքին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։
Չորանավը վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է շարունակել ընթացքը և արդեն ժամանել է Տրաբզոն։ Նավի վրա ուժեղացրել են անվտանգության միջոցները, իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ և տեխնիկական զննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



