Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելու է հունգարական «Դեբրեցենին»:
Նախախաղային ասուլիսի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը կիսվել է իր սպասելիքներով.
««Դեբրեցենը» բավականին բարձրակարգ թիմ է՝ համալրված լավ մակարդակի ֆուտբոլիստներով։ Իհարկե, մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց, ըստ իս, այս դիմակայությունում ընդգծված ֆավորիտ չկա, և թիմերի շանսերը ես հավասար եմ գնահատում։
«Դեբրեցենի» նկատմամբ մենք ունենք շատ փոքր առավելություն այն տեսանկյունից, որ արդեն հասցրել ենք երկու պաշտոնական հանդիպում անցկացնել։ Չնայած դրան՝ չեմ կարծում, որ այդ հանգամանքը որոշիչ դեր կունենա։
Ինչպես մյուս բոլոր խաղերից հետո, մենք այժմ էլ վերլուծել ենք մեր գործողություններն ու աշխատել սխալների վրա, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն։ Հուսով եմ՝ վաղը խաղադաշտում լիովին այլ պատկեր կունենանք. դա մեր առաջնային խնդիրն է։ Հաշվի առնելով վերականգնվելու խնդիրը՝ մենք խաղից երկու օր առաջ ենք ժամանել այստեղ։ Վստահ եմ, որ հանդիպմանը լիովին վերականգնված կլինենք»,- նշել է Օսեյանը։
Հիշեցնենք, որ «Դեբրեցեն»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 23-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ



