Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր տեղեկություններով՝ ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ներքին լարվածությունը շարունակում է պահպանվել։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ինչպես նախընտրական աշխատանքի ընթացքից, այնպես էլ գրանցված արդյունքներից և կոշտ գնահատականներ է տալիս թիմակիցների գործունեությանը։ Միաժամանակ, թեև հրապարակային մակարդակում խոսվում է ներքին ընտրությունների մասին, նույն աղբյուրների պնդմամբ՝ Ազգային ժողովի խմբակցության, խորհրդարանի ղեկավար կազմի և կառավարության ձևավորման վերաբերյալ վերջնական որոշումները կայացվում են անձամբ Փաշինյանի կողմից։
Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում ձևավորվել են խմբեր, որոնք մասնավոր զրույցներում դժգոհություն են հայտնում ստեղծված իրավիճակից։ Նրանց մի մասը համոզված է, որ ընտրությունների արդյունքների վրա զգալի ազդեցություն է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր հակավարկանիշը։ Ըստ այդ տեսակետի՝ եթե կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորեր ավելի քիչ հակասական ընկալում ունեցող գործիչ, հնարավոր էր ստանալ ավելի բարձր արդյունք։
Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ ՔՊ որոշ ներկայացուցիչներ քննարկում են, որ այդ դեպքում իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ չէր լինի կիրառել այնքան մեծ քաղաքական և կազմակերպչական ռեսուրս, ինչպես նաև հույս կապել առանձին պաշտոնյաների գործունեության հետ։ Տեղեկություններ կան նաև, որ նման քննարկումների մասին արդեն տեղեկացված է Նիկոլ Փաշինյանը։
Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա չի բացառվում, որ արձակուրդից վերադառնալուց հետո իշխող կուսակցության ներսում սկսվեն նոր կադրային կամ կազմակերպչական փոփոխություններ, որոնք կարող են ուղեկցվել ներքին խստացումների գործընթացով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



