«Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Իլինոյս նահանգի Իսթ Սենթ Լուիս քաղաքում իրավապահները բացահայտում են ցնցող հանցագործությունների շարք, որոնց գլխավոր կասկածյալը 15-ամյա աղջիկն է։ Քննության տվյալներով՝ նա, 16-ամյա ընկերոջ հետ, մեկ շաբաթվա ընթացքում հարձակվել է իր ընտանիքի անդամների վրա։ Արդյունքում հինգ մարդ մահացել է, ևս երկուսը, այդ թվում՝ նրա մայրը, ծանր վիրավորվել են և շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում։
Հուլիսի 12-ին ոստիկանությունը բնակելի համալիրի տարածքում աղբամանի մոտ հայտնաբերել է պլաստիկ տարա, որի մեջ եղել է 49-ամյա Շերի Մեյի մարմինը։ Դեպքի վայրում աշխատող քննիչները քիչ անց տեղեկություն են ստացել նույն տարածքում հրազենային վնասվածքներով երեք անձանց հայտնաբերման մասին։ Նրանցից մեկը մահացել էր, երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Բոլորը նույն ընտանիքի անդամներ էին։
Հետագա որոնումների ընթացքում հայտնաբերվել են նաև ընտանիքի մյուս անդամների մարմինները, այդ թվում՝ կասկածյալի տատիկի և քրոջ աճյունները։ Քննիչների տվյալներով՝ զոհերը սպանվել են տարբեր վայրերում և տարբեր օրերի։
Ոստիկանությունը կասկածյալներին հայտնաբերել է բջջային հեռախոսի տեղորոշման տվյալների օգնությամբ։ Փախուստի փորձի ժամանակ նրանց մեքենան կանգնեցվել է իրավապահների կողմից։ Խուզարկության ընթացքում ավտոմեքենայում հայտնաբերվել է մարդու կտրված մատ։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ աղջիկը հայտարարել է, որ այն պատկանում է իր տատիկին։
Քննության վարկածով՝ դեռևս սպանություններից առաջ աղջիկը տնից վերցրել էր մոր ատրճանակը, իսկ սոցիալական ցանցերում հրապարակումներ էր արել, որոնցում խոսել էր հարազատներին սպանելու մտադրության մասին։ Դատախազության ներկայացմամբ՝ նրա և ընկերոջ նամակագրության մեջ հայտնաբերվել են նաև բռնության մասին գրառումներ։
Ինչպես հայտնում է Past.am-ը, 16-ամյա Ջամիր Դևիսին մեղադրանք է առաջադրվել առաջին աստիճանի սպանության, մարմինների մասնատման, զինված կողոպուտի և մի շարք այլ ծանր հանցագործությունների համար։ Նա կդատվի որպես չափահաս և դատարանի որոշմամբ կմնա կալանքի տակ մինչև դատավարությունը։
15-ամյա աղջկա գործով վերջնական որոշում դեռևս չի կայացվել, սակայն դատախազությունը մտադիր է հասնել նրան, որպեսզի նա ևս դատվի որպես չափահաս։ Մինչդեռ, վիրավորված ընտանիքի անդամները շարունակում են մնալ հիվանդանոցում, իսկ հարազատները դրամահավաք են կազմակերպել՝ զոհերի հուղարկավորության ծախսերը հոգալու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



