11-ամյա զբոսաշրջիկը մահացել է, երբ նրա մազերը խցանվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Սեստրի Լևանտե ծովափնյա քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 11-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ լողավազանում նրա մազերը խճճվել են ջրահեռացման համակարգի խողովակի մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Տեղեկությունների համաձայն՝ Ալիս անունով աղջիկը Միլանից մայրիկի հետ ժամանել էր հանգստավայր։ Ընտանիքը մի քանի տարի շարունակ հանգիստն անցկացրել էր նույն զբոսայգու տարածքում, սակայն այս անգամ արձակուրդն ավարտվել է ողբերգությամբ։
Լողալու ընթացքում երեխայի երկար մազերը քաշվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջ, ինչի հետևանքով նա չի կարողացել ազատվել և մնացել է ջրի տակ։ Չնայած լողավազանի խորությունը մեծ չի եղել, աղջիկը չի կարողացել դուրս գալ մակերես։
Դեպքի ականատեսները փորձել են ազատել երեխայի մազերը և դուրս բերել նրան ջրից, սակայն երկար ժամանակ նրանց չի հաջողվել։ Ժամանած շտապօգնության աշխատակիցները վերակենդանացման միջոցառումներ են իրականացրել և աղջկան ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է Past.am-ը, բժիշկներին չի հաջողվել փրկել 11-ամյա զբոսաշրջիկի կյանքը։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Իտալիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Հետևեք մեզ՝ այստեղ



