ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյուսակը։ Աշխարհի 2026 թվականի առաջնության ավարտից հետո Իսպանիայի հավաքականը վերադարձրել է առաջատարի դիրքը։
Սա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ իսպանացիները հռչակվեցին աշխարհի կրկնակի չեմպիոններ՝ ԱԱ-2026-ի եզրափակիչում 1-0 հաշվով պարտության մատնելով Արգենտինային: Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը վարկանիշային աղյուսակում շրջանցեց արգենտինացիներին՝ բարձրանալով առաջին հորիզոնական: Լավագույն եռյակը շարունակում է եզրափակել Ֆրանսիայի հավաքականը:
Ուշագրավ է, որ աշխարհի առաջնությունում մինչև 1/8 եզրափակիչ հասած Մեքսիկայի ընտրանին 14-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ տեղ, մինչդեռ Գերմանիայի հավաքականը լքել է լավագույն տասնյակը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեր ընտրանու դիրքերը ևս փոփոխվել են։ Հայաստանի հավաքականը նահանջել է 2 աստիճանով՝ 105-րդ հորիզոնականից իջնելով 107-րդ տեղ։
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը (հուլիսի 20-ի դրությամբ)․
- Իսպանիա — 1995,88 միավոր
- Արգենտինա — 1970,37
- Ֆրանսիա — 1948,97
- Անգլիա — 1922,83
- Բրազիլիա — 1804,92
- Մարոկկո — 1803,99
- Պորտուգալիա — 1787,85
- Բելգիա — 1778,36
- Նիդերլանդներ — 1775,54
- Մեքսիկա — 1754,30
․․․
107․ Հայաստան – 1189․63
Հետևեք մեզ՝ այստեղ



