Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBank
ЭКОНОМИКАՊլանավորո՞ւմ եք Ձեր ամառային հանգիստը կամ հերթական ուղևորությունը։ Idram&IDBank հավելվածի օգտատերերն ունեն Flyone Armenia ավիաընկերության հետ մեկնարկած նոր արշավին մասնակցելու բացառիկ հնարավորություն։
Հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը ներառյալ Flyone Armenia ավիաընկերության պաշտոնական կայքում կատարեք առցանց վճարում Idram&IDBank հավելվածով և ստացեք կատարված վճարումների մինչև 25% ակնթարթային idcoin։
Ինչպե՞ս մասնակցել և ստանալ idcoin.
- Այցելեք Flyone Armenia-ի պաշտոնական կայք և ընտրեք Ձեր ավիատոմսերը։
- Վճարման եղանակներից ընտրեք Idram&IDBank հավելվածը:
- Որպես վճարման աղբյուր նշեք հավելվածին կցված Ձեր բանկային հաշիվը, վճարային քարտը, դրամապանակը կամ օգտվեք Rocket Line հնարավորությունից` վճարելով հետո՝ 60 ամսում։
- Վճարումը հաստատելուց հետո idcoin-ները հաշված վայրկյանների ընթացքում կլինեն Ձեր Idram&IDBank հավելվածում։
Կարևոր մանրամասներ.
- Առավելագույն սահմանաչափ. Արշավի ողջ գործողության ընթացքում յուրաքանչյուր մասնակից կարող է կուտակել հանրագումարային առավելագույնը 25,000 idcoin (հարկումից հետո, հարկերը վճարվում են Բանկի կողմից):
- Ի՞նչ է idcoin-ը. Սա հավատարմության թվային միավոր է, որը կուտակվում է Ձեր Idram&IDBank հավելվածում և Idplus լոյալության հարթակում։ Կուտակված idcoin-ներով կարող եք կատարել Idram&IDBank հավելվածում QR-վճարումներ գործընկեր վաճառակետերում (1 idcoin = 1 ՀՀ դրամ):
- Հատուկ նվեր նոր հաճախորդներին. Եթե դեռ IDBank-ի հաճախորդ չեք, բայց արշավի ընթացքում Idram&IDBank հավելվածով կիրականացնեք սինքրոնացում և կդառնաք Բանկի հաճախորդ, ապա արշավի ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կստանաք լրացուցիչ 1000 idcoin նվեր (հարկումից հետո)։
Արշավի ամբողջական պայմաններին և idcoin-ի սպասարկման կանոններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Նշենք, որ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։
Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 010-59-33-33
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



