Թուրքիան կրկին հրետակոծում է Սիրիայում տեղակայված քրդական դիրքերը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական հրետանին շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող սիրիացի քրդերի ինքնապաշտպանական դիրքերի ուղղությամբ:Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան դադարեցնել հարվածները Սիրիայի հյուսիսի քուրդ զինյալների ուղղությամբ:
Հրետանային ռմբակոծությունն իրականացվում է «Ֆիրտինա» տեսակի ինքնաշարժ կայանքներից, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Կիլիս շրջանում: Հարվածների նպատակակետերն են Միննեխ օդանավակայանը, որն ավելի վաղ քրդերը գրավել են սիրիացի զինյալներից, և Մարանաս և Թել-Ռիֆատ գյուղերի շրջակայքում գտնվող քրդական դիրքերը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



