Լվացեք ձեռքերը՝ նախքան երեխային դիպչելը, եթե չեք ցանկանում նրան սարսափելի հիվանդությամբ վարակել
ЛАЙФՍարսափելի պատմություն այն մասին, թե ինչպես հայրը, առանց ձեռքերը լվանալու, գրկեց փոքրիկին ու նրան սարսափելի հիվանդությամբ վարակեց։
Տեննեսի նահանգից երիտասարդ տղամարդն այսօր անընդհատ լվանում է ձեռքերը՝ երեխային գրկելուց առաջ։ Պատճառն այն է, որ իր փոքրիկ դուստրը 3 շաբաթ հիվանդանոցում էր՝ շնառական ծանր հիվանդությամբ՝ վիրուսային մենինգիտով։ Երեխան կյանքի ու մահվան կռիվ էր տալիս։
«Մենք քիչ էր մնում կորցնեինք մեր փոքրիկին։ Եվ ողջ պատճառն այն է, որ ես կեղտոտ ձեռքերով գրկել էի նրան, վարակել՝ առանց ինքս վարակված լինելու։ Երևի դրսից եմ վարակը տուն բերել»,- գրել է փոքրիկի հայրը։
Նա ասել է, որ աղջնակը հիմա իրենց լավ է զգում, իսկ ինքը հասկանում է, թե որքան վտանգավոր է ձեռքերը չլվանալը։ «Խնդրում եմ ձեզ, անպայման լվացվեք՝ նախքան ձեր փոքրիկներին գրկելը»,- գրել է նա։
Մանկաբույժները հորդորում են բոլորին՝ տուն մտնելուց եւ փոքրիկներին մոտանալուց առաջ անպայման լվացվել, քանի որ դրսում կարող է ինչ-որ մեկը հազալ, փռշտալ, դուք ձեռք տաք վիրուսոտ հատվածին ու տուն գալով՝ վարակեք ձեր երեխաներին։ Դուք չեք կարող վտանգել ձեր փոքրիկների կյանքը, ուշադիր եղեք։
Պատրաստեց Past.am-ը:



