Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է կառավարության ամենօրյա զեկույցում։
Ըստ նոր զեկույցի՝ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 16 740 մարդ, 17 907-ը զրկվել է անօթևանից: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել: Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6 462 մարդ, 34 872 մարդ բուժում է ստացել բժշկական հաստատություններում: Օգնություն է տրամադրվել 128 324 ընտանիքի, 20 857 մարդ տեղավորվել է 106 ժամանակավոր ճամբարներում, իսկ տուժածներին բաժանվել է 10 063 տոննա սննդամթերք:
Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան: Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու ցնցումներ՝ 7,2 և 7,5 մագնիտուդներով: Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1 284 հետտցնցում:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1255683
Հետևեք մեզ՝ այստեղ



