Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան
ПОЛИТИКАԱդրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հիմքում նախկին ԼՂԻՄ-ի, Քարվաճառի և Լաչինի շրջանի՝ ՀՀ-ին հանձնումն է եղել: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի, ևս պնդել են լուծման այդ ճանապարհը:
Ի դեպ, այդ գաղափարն ու դիրքորոշումները երևում են նաև Փաշինյանի՝ նախորդ տարի հրապարակված արցախյան բանակցային գործընթացի փաթեթներից:
Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, երկար տարիներ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին»,-գրել է նա։
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



