Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանում

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի չզեկուցվող որոշմամբ նախատեսված կարգավորումները, որոնցով նախատեսվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման գործող համակարգը։ Նախագծով առաջարկվում է ընդլայնել շահառուների շրջանակը, սահմանել կացարան տրամադրելու միասնական ընթացակարգ և փոփոխել սոցիալական բնակարաններից օգտվելու պայմանները։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 8-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգը և պայմանները, շահա- ռուների խմբերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Կացարանով ապահովում է համարվում`

1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց որոշակի ժամկետով,

բ. անհատույց անժամկետ,

գ. վարձակալությամբ կամ․․․։

Կառավարության սահմանած դեպքերում և կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով: Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական սոցիալական բնակարանային ֆոնդում և ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելու կարգերը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

Անձանց (ընտանիքներին) պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

Սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ոլորտում գործող օրենսդրության մեջ առկա են հետևյալ խնդիրները՝

  • անհրաժեշտ է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման իրավունք ունեցող սոցիալական խմբերի ցանկը՝ ընդգրկելով առավել խոցելի թիրախային խմբերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ նախատեսված ընտանիքներին․
  • Արցախյան 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախի բնակչության բռնի տեղահանումը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ընդլայնել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) շրջանակը և կարգավորել հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձանց (ընտանիքներին) կացարանով ապահովման առանձնահատկությունները.
  • չնայած Որոշման մեջ նախատեսված է համապատասխան սոցիալական խմբերին պատկանող անձանց սոցիալական բնակարանային ֆոնդից վարձակալության հիմքով կացարանի տրամադրման հնարավորությունը, սակայն վարձավճարի չափը կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշումը ճանաչվել է ուժը կորցրած, որի արդյունքում այժմ հնարավոր չէ կնքել վարձակալության պայմանագրեր.
  • անհրաժեշտ է վերանայել կացարանով ապահովման ժամկետները՝ անձին (ընտանիքին) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելու և նրանց սոցիալական խնամառությունը բացառելու նպատակով.
  • Որոշման N 2 հավելվածով կարգավորվում են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու և կացարան տրամադրելու կարգը, իսկ N 5 հավելվածով հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգը և պայմանները: Նշված երկու հավելվածներով առկա են կացարանի տրամադրման հետ կապված առանձին իրավակարգավորումներ: Ընդ որում, անձանց (ընտանիքներին) կացարանում տեղավորման և կացարանի տրամադրման գործառույթն այժմ իրականացնում է «Օթևան» ՊՈԱԿ-ը: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական բնակարանային ֆոնդից անհատույց պայմանագրի հիման վրա կացարանում տեղավորման և կացարանով ապահովման երկու առանձին կարգավորումներ են սահմանված, այնինչ անհրաժեշտ է ապահովել սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրման մեկ միասնական ընթացակարգ․
  • բացակայում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում շահառուների դեպքի վարմանն ուղղված իրավակարգավորումները․
  • անհրաժեշտ է լրամշակել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման դիմումի մերժման, ընտանիքներին հաշվառումից հանելու, կացարանով ապահովման ծառայությունը դադարեցնելու հիմքերը․
  • անհրաժեշտ է վերանայել  արտահերթ եղանակով կացարանով ապահովման  հիմքերը և դեպքերը․
  • անհրաժեշտ է վերանայել կացարանների առաջարկման մեխանիզմները (հաշվի առնելով Շահառու ընտանիքի անդամների թիվը)․
  • անհրաժեշտ է ապահովել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայության ընթացակարգի թվայնացումը, ինչպես նաև համայնքների ներգրավումը և այլն։

Հարկ է նկատի ունենալ, որ այժմ պետական սոցիալական բնակարանային ֆոնդում առկա է 264 կացարան։ Հերթացուցակում հաշվառված են  շուրջ 400 շահառու։  Այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ քաղաք Հրազդանում, Արտաշատում, Վանաձորում գտնվող պետական սոցիալական բնակարանյին ֆոնդի շենքերում, որի արդյունքում նախատեսվում է ունենալ ևս 182 կացարան։

 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով մշակվել է Նախագիծը, որի ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում:

Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է

  • վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները։ Մասնավորապես,

ա․ Նախագծով ի թիվս այլ խմբերի, սահմանվել է նաև հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված ընտանիքներին ներկայացվող չափորոշիչները ու պայմանները։ Ընդ որում հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված անձին կամ ընտանիքին, համապատասխան հիմքերի առկայության դեպքում, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան տրամադրվելու է, եթե համապատասխան հիմքը վերանալուց հետո անցել է 6 ամիս, այսինքն, դա այն ժամանակահատվածն է, երբ արդեն իսկ ընտանիքներին անհրաժեշտ է ինտեգրել․

բ․որպես առանձին խումբ սահմանվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ սահմանված ընտանիքները՝ հիմք ընդունելով նույն որոշման կարգավորումները․

գ․ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին հնարավորություն  է տրվում կացարանով ապահովվել երկու մեխանիզմներով․ եթե ՀՀ-ում ապաստան ստացած փախստականը մինչև փախստականի կարգավիճակի հաստատումը բնակվում է ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարանում, ապա փախստականի կարգավիճակը ստանալուց հետո տասը օրվա ընթացքում դիմելու դեպքում, կարող է տեղավորվել ք․Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (Երևան, Մոլդովական 29/1 հասցեի 1-ին հարկում առկա են 10 սենյակ)՝ 6 ամիս ժամկետով, եթե առկա են ազատ կացարաններ։ Եթե ազատ կացարաններ առկա չեն, ապա դիմումը մերժվում է և ՀՀ-ում փախստական ճանաչված անձը կարող է դիմել արդեն իսկ որպես «անօթևան» հանդիսացող անձ, որի պայմանները այլ են։ ՀՀ-ում փախստական ճանաչված անձինք կարող են նաև օգտվել վարձավճարի հատուցումից՝ 6 ամիս ժամկետով՝ ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն որոշմամբ սահմանված կարգով.

դ․ որպես նոր սոցիալական խումբ սահմանվել են նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք, ովքեր հիմքեր չունեն ապաստարանում բնակվելու, սակայն սոցիալական գնահատման կարիքի հիման վրա նրանք ունեն կացարանի կարիք․

  • բոլոր շահառուներին կացարանով ապահովման կարգը սահմանել մի ընթացակարգով, որն իրականացվելու է ՄՍԾ-ի կողմից․
  • պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները տրամադրել անհատույց հիմքով․
  • սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն ի սկզբանե պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց։ Փորձնական ծրագրի մոդելը մշակվել է հիմք ընդունելով Բոսնիայի լավագույն փորձը։ Տվյալ դեպքում վարձավճարը հաշվարկվելու է հատկացվող կացարանի տարածքի և 1 քմ համար հաշվարկվող գումարի (հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանի  հավելվածի Մաս 1-ի 27-րդ ու 35-րդ կետերով սահմանված անշարժ գույքի հիմնանորոգման համար նախատեսված արժեքները) արտադրյալի չափով, որին ավելացվում է եկամտային հարկի գումարը:

Փորձնական ծրագիրը իրականացվելու է քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Նշված հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում նախատեսվում է ունենալ 23 կացարան։ Ընդ որում համայնքի ներգրավվածության նպատակով նաև նախատեսվել է համայնքին քվոտայի տրամադրման ինստիտուտը։ Մասնավորապես, եթե քաղաք Արտաշատում բնակվող և հերթացուցակում հաշվառված շահառուի համար Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը պարտավորվում է վճարել մատչելի վարձավճարը բնակության բոլոր ամիսների համար, ապա շահառուն տեղավորվում է  կացարանում արտահերթ՝ Նախագծով սահմանված կարգով ու դեպքերում։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմը  կարող է նշված կարգով տեղավորել իր համայնքում բնակվող բնակչին քաղաք Արտաշատի պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում՝ առավելագույնը նշված ֆոնդի կացարանների ընդհանուր թվի 30 տոկոսի չափով․

  • վերանայելսոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի տրամադրման պայմանագրերի ժամկետները։ Մասնավորապես, միայնակ կենսաթոշակառուների հետ պայմանագրերը կնքվելու են անժամկետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1959-Լ որոշմամբ նախատեսված շահառուների հետ՝ 10 տարի, հատուկ կացարանից դուրսգրված փախստականների հետ՝ 6 ամիս, իսկ մնացած շահառուների հետ 3 տարի ժամկետով․
  • շահառուի հետ կնքվելիք պայմանագրին կցել անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, որը պարտադիր պետք է ընդգրկի ակտիվացմանն ուղղված միջոցառումներ աշխատունակ անձի կամ անձանց համար․
  • կարգավորել  սոցիալական դեպքի վարման առանձնահատկություները․
  • կացարանները տրամադրել հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը և կացարանի տարածքը․
  • սահմանել կարգավորում այն մասին, որ մի քանի ընտանիքներ կարող են համատեղ բնակվել կացարանում՝ համաձայնության առկայության դեպքում (հիմնականում կիրառելի կլինի միայնակ կենսաթոշակառուների դեպքում)․
  • վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդում արտահերթ տեղավորման հիմքերը և կարգը, սահմանել, որ անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու մասին որոշում կարող է կայացվել միայն մեկ անգամ․
  • հաստատել կացարանով ապահովման համար ներկայացվող դիմումի ձևը և ՄՍԾ-ի ՏԿ-ի կողմից ընդունվող որոշումների ձևերը․
  • սահմանել պետական մարմիններից ստացվող տվյալների ցանկը և դրանց տրամադրման կարգը։ Ընդ որում Նախագծի համաձայն սկզբնական շրջանում դիմումները կընդունվեն թղթային եղանակով, իսկ ենթահամակարգի ստեղծումից հետո՝ առցանց։ Հետևաբար, նախագծում կարգավորվում են երկու ընթացակարգերը.
  • սահմանել անցումային դրույթներ արդեն իսկ հաշվառված ընտանիքների համար, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդում արդեն իսկ բնակվող ընտանիքների համար՝ ներառյալ առանց որևէ օրենսդրական հիմքի բնակվողների համար։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի հետ համատեղ։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ, որոնք կարգավորված չեն, իսկ որոշակի կարգավորված հարաբերություններում կատարել փոփոխություններ:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն և պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship