Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը։ Iravaban.net–ը ուսումնասիրել է նախագիծը, որով նախատեսվում է սահմանել Հայաստանում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Նոր կարգավորումը վերաբերում է այն սարքերին, որոնց միջոցով իրականացվում են օրենսդրական չափագիտության ոլորտում չափումներ, և նպատակ ունի ապահովել դրանց ճշգրտության ու հուսալիության վերահսկումը։

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունման 1. Անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) պահանջներով, ինչպես նաև նշված օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 5-ի N 87-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ։ ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցման անհրաժեշտություն։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Էկոնոմիկայի նախարարությունը չափումների միասնականության ապահովման ոլորտում հանդիսանում է լիազոր մարմին, որի լիազորություններն ամրագրված են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10.1-ին հոդվածով, որի 2-րդ մասի 5-րդ կետով նախարարությանը վերապահված է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող չափման միջոցները հանդիսանում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցները, և հետևաբար, Էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է սահմանվի օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական չափագիտության ոլորտում իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ։ Օրենքի նախկին խմբագրությամբ չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը որոշվում էր չափման միջոցի տեսակի հաստատման ընթացքում և քանի որ չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացվում էր Չափագիտության ազգային մարմնի կողմից, ստուգաչափման պարբերականությունը նույնպես սահմանվում էր վերջինիս կողմից։ Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում չափման միջոցների ստուգաչափման պարբերականություն սահմանելու լիազորությունը վերապահվել է չափագիտության լիազոր մարմնին (Էկոնոմիկայի նախարարությանը)՝ համապատասխան իրավական ակտի ընդունմամբ։

Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակը օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականության սահմանումն է՝ հաշվի առնելով չափման միջոցների կիրառման առանձնահատկությունները, չափումների ճշգրտության նկատմամբ պահանջները, ինչպես նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փորձը։ Կարգավորումը կրում է հստակեցնող և արդիականացնող բնույթ և ուղղված է գործող իրավական դաշտի համապատասխանեցմանը ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններին։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չափագիտության ազգային մարմնի կողմից։

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող իրավական ակտերի համապատասխանեցումը Օրենքում կատարված փոփոխություններին, ինչպես նաև կսահմանվի կարգավորման ենթակա օրենսդրական չափագիտության տարածման բոլոր ոլորտներում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը:

Ֆինանսական ազդեցությունը.

Նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական կամ համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ։ Ծրագրի 2.6-րդ գլխով որպես առաջնահերթություն սահմանվել է որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացումը, որի ապահովման նպատակով իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում կատարված փոփոխությունները, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship