Ձկնկիթ ու տրյուֆելներ. ի՞նչ են հյուրասիրելու «Օսկարի» հյուրերին (լուսանկարներ)
ЛАЙФ
Հայտնի շեֆ-խոհարար Վոլֆգանգ Պակը հրապարակել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության արարողությունից՝ «Օսկարից» հետո տրվող պաշտոնական դիմակահանդեսի կերակրացանկը, հայտնում է Reuters-ը:
Տոնական միջոցառմանը բացի թարմ ծովախեցգետիններից, մատուցվելու է նաև հավով ու տրյուֆելով պիրոգ, անգամ պանրով մակարոն: Նախուտեստներից կմատուցվեն սև ձկնկիթով սաղմոն՝ պատրաստված մրցանակաբաշխության արձանիկի տեսքով:
Շնորհանդեսին ներկայացվեն են նաև աղանդերներ, այդ թվում՝ պոնչիկներ, «Օսկար» շոկոլադե ֆիգուրներ ու անգամ ըմպելիքներ:
«Մենք սրանով զբաղվում ենք 22 տարի, այդ իսկ պատճառով գիտենք՝ ինչ են մարդիկ ուտում: Կինոաստղերից շատերը ու Հոլիվուդից բազմաթիվ մարդիկ այցելում են մեր ռեստորան, այդ իսկ պատճառով էլ գիտենք, թե ինչ են նրանք սիրում»,-ասում է շեֆ-խոհարարը:
Պատրաստեց Past.am-ը:




















































