Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը
ОБЩЕСТВОՈւժ, կամք և թիմային ոգի․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը։ 4 տարիների ընթացքում ընկերությունը 22 մլն դրամ է հատկացրել կարևոր այս միջոցառման կայացման համար։
Սպորտային և ռազմամարզական միջոցառումների աջակցությունը ԶՊՄԿ-ի համար ռազմավարական կարևորություն ունի։ Դրանք ոչ միայն կոփում են առողջ մարմին, այլև մասնակիցների մոտ ձևավորում են թիմային պայքարի և միասնական լինելու չափազանց կարևոր հատկություններ։
Այս տարի մրցույթ-փառատոնը համախմբել է 14-17 տարեկան պատանիների՝ գրեթե ողջ Հայաստանից։ Մասնակիցների մոտ 30 տոկոսը սյունեցիներ են, «Դավիթբեկյան խաղեր»-ին են եկել մասնակցելու նաև Երևանից, Տավուշից, Շիրակից, Լոռիից, Արմավիրից, Գեղարքունիքից և այս տարի առաջին անգամ նաև ՌԴ-ից։ Փառատոն մրցույթին առաջին տարում մասնակցել էր 80 պատանի, հետո թիվը տարեցտարի աճել է և 2026-ին հասել 240 մասնակցի։
Ուրախալի է տեսնել, թե ինչպես է նախաձեռնությունն աճում և դառնում ավելի պահանջված։
1
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
2
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении



