Վթար Սարյան փողոցում. Երկու մեքենա բախվել են իրար
ОБЩЕСТВОՓետրվարի 19-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարյան փողոցում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես C180» մակնիշի 34 MF 155 (վարորդ՝ Ա. Լ.) եւ «Նիսսան Քաշքայ» մակնիշի V319RU (վարորդ` Ա. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Նիսսան»-ից տեղի է ունեցել վառելիքաքսուքային նյութերի արտահոսք:
«Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:



