ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան
ПОЛИТИКАԵԱՀԿ-ն արդեն 1 տարի օգնում են Փաշինյանին պայքարելու թե եկեղեցու դեմ, թե մեր դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով նախօրեին ռուս պրակերների կողմից արված բացահայտմանն, ըստ որի՝ ԵԱՀԿ ազգությամբ թուրք գլխովոր քարտուղարը մտածելով, թե խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ՝ խոստանում է օգնել նրան հայ եկեղեցու դեմ պայքարի գործում։
«Նրանց օգնությամբ է Փաշինյանն ամեն օր մեր դեմ պայքարում»։
Դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստանը» մտադիր է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, մինչդեռ նոր օրենք է ընդունվել, ըստ որի այն ուժերը, որոնք կոռուպցիայի մեջ են թաթախված եղել՝ չեն կարողանալու քաղաքական գործընթացներին մասնակցել՝ Կարապետյանն ասաց, որ չկա մեկ դեպք, որ կարողանան ապացուցել, որ «Ուժեղ Հայաստանը» թաթախված է կոռուպցիայի մեջ։
«Այդ ձայնագրություններով շեղեցին սլաքները դեպի մեզ, բայց Սահմանադրական դատարանն էլ ցույց տվեց, որ այդպիսի բան չի եղել։ Իրենք ապօրինություններ են անում, հետո մարդկանց ուշադրությունը փորձում են շեղել, ձայնագրություններով էլ փորձել են շեղել մարդկանց ուշադրությունը»։



