17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանում հանգստացող 17-ամյա բրիտանացի զբոսաշրջիկը մահացել է այն բանից հետո, երբ ալկոհոլ օգտագործելուց հետո ընկել է հյուրանոցի պատշգամբից, հայտնում է Past.am-ը հղում անելով «Ekathimerini»-ին։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին՝ առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում, Աթենքի հյուրանոցներից մեկում։ Նախնական տվյալներով՝ դեռահասը, որը, ըստ տեղեկությունների, անօրինական կերպով ալկոհոլ էր ձեռք բերել, ընկել է առաջին հարկից և ստացել գլխուղեղի ծանր վնասվածք։
Բժիշկները նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն ավելի ուշ հայտնել են, որ դեռահասի մոտ արձանագրվել է գլխուղեղի մահ։
Ոստիկանությունը սկսել է հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Իրավապահները ձերբակալել են 37-ամյա կրպակի աշխատակցին, որը, ըստ քննության, դեռահասին վաճառել էր ալկոհոլ և ծխախոտ։
Ոստիկանության տվյալներով՝ վաճառքը կատարվել է այն բանից հետո, երբ տղան ներկայացրել է կեղծ վարորդական իրավունք՝ որպես տարիքը հաստատող փաստաթուղթ։
Քննությունը շարունակվում է՝ պարզելու վաճառքի բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



