«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը
ПОЛИТИКА«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։
Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին։
Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն: Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



