«Պատիվ էր լինել քո խաղընկերը». արտիստները՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք, 65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Համացանցում արտիստի մահվան կապակցությամբ արվեստագետներն ու ընկերները ցավակցական գարռումներ են արել՝ կիսվելով նրա հետ լուսանկարներով:
«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի իմ լավ բարեկամ և խաղընկեր...«Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանման հրապարակից:
Իմ լավ բարեկամ, խաղընկեր, միասին լավ դերեր ենք խաղացել Սունդուկյան թատրոնում, ֆիլմերում...ափսոս, հեչ քո ժամանակը չէր»,- գրել է դերասան Արմեն Մարգարյանը:

«Հեռացավ լավ ընկեր և արտիստ, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրաբերեց արվեստին և յուրովի պայքարեց ճշմարտության համար թե՛ կյանքում, և թե՛ արվեստում:
Ինձ համար մեծ պատիվ էր լինել քո խաղընկերը, հանգչիր խաղաղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Մաքսիմը:

«Լույսերի մեջ ննջիր, տաղանդավոր ընկերս»,- գրել է դերասանուհի Անի Քաչարյանը:

«Գարեգին Նժդեհի անմոռանալի կերպարը կերտած դերասանն այլևս մեզ հետ չէ։ Հանգչիր խաղաղությամբ լավ հայ: Լույսերի մեջ մնաս, սիրելի Արտաշես Ալեքսանյան: Պատիվ էր քեզ ճանաչելը։ Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Արայանը:

«Իմ Սիրտ ընկեր։ Թեկուզ տխուր լուրը առաջինն եմ իմացել բայց սպասում եմ զանգիդ: Մեր բոլորիս Արտաշես Ալեքսանյան ջան: Դու էլ բռնեցիր Հավերժության ճանապարհը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա ընկերը, պրոդյուսեր Հարություն Բոգարյանը:

«Աննկարագրելի ցավ։ Այնքան բան կա գրելու, այնքան բան կա պատմելու... Այնքան շատ, որ բառերը պարզապես չեն հերիքում։
Նկարահանման հրապարակի հայրս... Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում։ Դուք իմ ավագ ընկերն էիք, իմ խորհրդատուն, այն մարդը, ում հետ կարող էի կիսվել ամեն ինչով, խոսել ամեն թեմայից, լռել ու միևնույն է՝ հասկացված լինել։
Շատ էիք ցանկանում ինձ երջանիկ տեսնել։ Անընդհատ ասում էիք, որ ես իմ մասին չեմ մտածում։ Հորդորում էիք ավելի շատ ապրել, ավելի շատ սիրել կյանքը։ Մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ ասացիք.
«Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել...» Այդ խոսքերը հիմա անընդհատ ականջներիս մեջ են հնչում։
Ավա՜ղ... Դուք ինքներդ այդքան էլ չհասցրեցիք ապրել։ Ձեր բացառիկ տաղանդով գեղեցկացրիք կինոաշխարհը, կյանք տվեցիք բազմաթիվ կերպարների, բայց դեռ այնքան ասելիք ունեիք, այնքան անավարտ երազանքներ, այնքան ստեղծագործություններ, որոնք սպասում էին Ձեր ձեռագրին...
Խառն եմ գրում։ Չգիտեմ՝ ինչից սկսեմ և որտեղ ավարտեմ։ Ասելիքս շատ է, իսկ մտքերս՝ ցավից խառնված։ Երբեմն թվում է՝ ցավն այնքան մեծ է, որ բառերն այլևս անզոր են այն արտահայտելու։
Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ հարցնում էի. -Ինչպե՞ս եք Դուք ժպտալով պատասխանում էիք. «Լավ ասեմ, որ լավ լինեմ...»»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ



