Տարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի և վարչության պետի տեղակալ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասից՝ կենդանու կողմից հոշոտված վիճակում։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 65 տարեկան է և նրան հոշոտված հայտնաբերել են անասնագոմերից մեկի տարածքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



