Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 2-ին Կառավարության նիստում ներկայացրել է վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունման և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը։

Նախարարը նշել է, որ հաշվառման-քննական ծառայությունների բարելավման շրջանակում ՆԳ նախարարությունը շարունակաբար պահպանում է ակտիվ երկխոսությունը քաղաքացիների հետ, և ներկայացվող լուծումները ձևավորվել են հենց այդ համատեքստում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող առաջին փոփոխությունը բխում է կառավարության թվայնացման հանձնառությունից։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ գործող կարգավորումներով բժշկական հաստատությունների, այդ թվում՝ «Արմեդ» համակարգի հետ բավարար ինտենսիվ փոխգործակցությունը բացակայել է․ որոշ դեպքերում վարելու իրավունք է տրամադրվել թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձանց, և միայն այդ հանգամանքի բացահայտման արդյունքում նրանց վարելու իրավունքը դադարեցվել է։

Նոր փոփոխությամբ նախատեսվում է ապահովել «Արմեդ» համակարգի հետ ավտոմատ փոխգործակցություն, ինչի արդյունքում նման տվյալները կբացահայտվեն ինքնաշխատ եղանակով։ Ավելին՝ անգամ այն դեպքերում, երբ քաղաքացին չի ներկայացել հաշվառման-քննական ստորաբաժանում, համակարգից ստացված ազդակը կարող է վարելու իրավունքի դադարեցման համար հիմք հանդիսանալ։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննության դրական արդյունքի պահպանման ժամկետին։ Գործող կարգավորումներով՝ տեսական քննությունը դրական հանձնելուց հետո քաղաքացին ունի մեկ տարի ժամկետ՝ գործնական քննությունը հանձնելու համար։ Սակայն վերջին տարիներին հաշվառման-քննական ծառայությունների դիմելիության էական աճի պայմաններում այդ ժամկետը հաճախ բավարար չի լինում՝ հերթերի կառավարման, գործնական քննություններին պատշաճ նախապատրաստվելու, ինչպես նաև ավտոդպրոցներում ուսումնառությունն ամբողջությամբ ավարտելու տեսանկյունից։

«Շատ դրական ազդակ է, որ քաղաքացիները սկսել են առավել պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ տեսական քննության դրական արդյունքը մեկ տարվա փոխարեն հնարավոր կլինի պահպանել երկու տարի, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա և՛ ազատ հերթագրվել և՛ գործնական քննության համար ընտրել իրենց հարմար օրը»,- նշել է նախարարը։

Երրորդ փոփոխությունը, որը ևս բխում է քաղաքացիներից ստացված առաջարկներից, վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննության հարցաշարերին․ օրինակ՝ թեթև մարդատար ավտոմոբիլ վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառվում են նաև ավտոբուսների կամ այլ տրանսպորտային միջոցների վարմանն առնչվող հարցեր։

«Հիմա մենք հարցաշարերը դարձնում ենք շատ ավելի իդենտիկ․ պետք է նախատեսվեն կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ հարցեր, ինչը կօգնի մեզ այս կառուցակարգերը դարձնել առավել արդյունավետ» -ընդգծել է նախարարը։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։

ՆԳ նախարարը ներկայացրել է նաև վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման նոր մոդելի իմպլեմենտացմանն ուղղված ընթացակարգային փոփոխությունները։

Նախարարի խոսքով՝ Կառավարության որոշմամբ նախատեսվող փոփոխությունները ապահովելու են օրենսդրական նախաձեռնության լիարժեք և արդյունավետ իրականացումը։

Արփինե Սարգսյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 6-ից, որից հետո քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար՝ պահպանելով սահմանված բոլոր ընթացակարգերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշումը և հանձնարարել նախարարությանը՝ պատշաճ իրազեկում ապահովել։ Վարչապետը տեղեկացրել է, որ նոր կարգավորումները կվերաբերեն միայն վարչական կարգով զրկման դեպքերին և չեն տարածվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունքից զրկվածների վրա։

«Ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք և ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետև խոսքը մարդկանց կյանքերի մասին է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship