Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ)
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին: 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ։
Հուլիսի 1-ին՝ առավոտյան ժամը 7․30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում իրավապահները հայտնաբերեցին նույն գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդուն, որն այս տարվա մայիսի 21-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։ Նույն օրը նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հետևեք մեզ՝ այստեղ



