Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի մասնավոր ԱԼԿ-ները, որոնք կապված չեն խոշոր նավթային ընկերությունների հետ, սկսել են մանրածախ վաճառքում բենզին առաջարկել 120 և նույնիսկ 140 ռուբլի մեկ լիտրի դիմաց, գրում է Reuters-ը։

Առաջին անգամ որոշ լցակայաններում «գնապիտակները» մոտեցել էին 100 ռուբլու շեմին դեռ երկու շաբաթ առաջ, սակայն չէին անցել այն, որովհետև ծրագրային ապահովումը պարզապես նախատեսված չէր եռանիշ գնապիտակների համար. նախկինում Ռուսաստանում վառելիք նման գներով չէր վաճառվել, գործակալությանը հայտնել են անկախ ցանցերի աղբյուրները։

Սակայն հունիսի վերջին վառելիքի շուկայում իրավիճակն ավելի է սրվել, և անկախ ԱԼԿ-ները, իրենց ծրագրերում տեխնիկական ճշգրտումներ կատարելով, սկսել են բենզին առաջարկել 100 ռուբլի մեկ լիտրի դիմաց և ավելի բարձր գնով։ «Թանկ վառելիքը բնավ չի վախեցնում հաճախորդներին, որոնք գալիս են լիցքավորվելու՝ կողքին փակված ՎԻՆԿ-ի լցակայաններ տեսնելով», — Reuters-ին ասել է թրեյդերներից մեկը։

Կենտրոնական դաշնային շրջանում գտնվող անկախ ԱԼԿ-ներում, որտեղ դեռ վառելիքի պաշար կա, ԱԻ-92-ը հանդիպում է 115 ռուբլի մեկ լիտրի դիմաց և ավելի բարձր գնով, ԱԻ-95-ը՝ մոտ 120 ռուբլի, դիզելային վառելիքը՝ 130-140 ռուբլի մեկ լիտրի դիմաց։

Անկախ ԱԼԿ-ները, նույնիսկ գները բարձրացնելուց հետո, չեն կարող անխափան աշխատել, ինչպես նաև նավթային ընկերությունների լցակայանները, որոնց գները մոտավորապես երկու անգամ ցածր են, քան մասնավորների մոտ, իսկ վաճառքի ծավալը՝ ավելի բարձր։ ՎԻՆԿ-ի ԱԼԿ-ներում, որտեղ հայտնվում են բենզին կամ դիզելային վառելիք, հերթեր են գոյանում, և վառելիքը վաճառվում է սովորականից շատ ավելի արագ, ինչից հետո լցակայանները դադարեցնում են աշխատանքը՝ սպասելով հաջորդ բենզատարին։

ՎԻՆԿ ցանցային ԱԼԿ-ներում գները քիչ են տարբերվում նախաճգնաժամայիններից. ԱԻ-92-ը արժե մեկ լիտրի համար 63-66 ռուբլու սահմանում, ԱԻ-95-ը՝ 70-73 ռուբլի մեկ լիտրի դիմաց։ Նավթային ընկերությունները նույնիսկ դեֆիցիտի պայմաններում պահպանում են կարգավորողների հետ չգրված պայմանավորվածությունը, որը ենթադրում է գների աճի տեմպեր գնաճի շրջանակում, ասում են Reuters-ի աղբյուրները։

Սակայն բորսայում ԱԻ-92 ավտոբենզինի և դիզելային վառելիքի մեծածախ խմբաքանակների վաճառքի ծավալները ավելի քան երկու անգամ հետ են մնում անցյալ տարվա հունիսի համապատասխան ցուցանիշներից, իսկ ԱԻ-95-ինը՝ մոտ մեկուկես անգամ։ Պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկին. գնման հայտերի մեծ մասը մնում է չբավարարված, ասում են Reuters-ի աղբյուրները։ Ընդ որում, գնված ծավալները շուկա են հասնում շատ ուշ, և չեն կարող մեղմել ճգնաժամի սրությունը. բորսայական խմբաքանակները ավելի ու ավելի հազվադեպ են բեռնաթափվում պայմանագրով սահմանված 30-օրյա ժամկետի ընթացքում։

Բորսայական առևտրի մասնակիցների խոսքով՝ վաճառողները կանոնավոր կերպով հետաձգում են բեռնման ժամկետները, և մեկ-երկու ամսվա ուշացումն արդեն նորմա է բեռնման փուլում գտնվող ծավալների մեծ մասի համար, իսկ որոշ թրեյդերներ մինչ օրս չեն ստացել այն խմբաքանակները, որոնց կանխավճարը փոխանցվել էր դեռ փետրվարին։

Թրեյդերների խոսքով՝ վառելիքի սփոթ ռեսուրսները հասանելի են միայն այն նավթաբազաներում, որոնք կարողացել են ստանալ բորսայում գնված մեծածախ խմբաքանակները կամ դեռ պահպանում են ձմռանից կուտակված պաշարները։

Ավտոցիստեռնով անհապաղ բեռնմամբ նման մանրածախ-մեծածախ խմբաքանակների գինը ներկայումս երկու անգամ բարձր է ՍՊբՄՑԲ-ի միջին մեծածախ գներից։

Այսպես, այսօր ԱԻ-92 բենզինի սփոթ ավտոխմբաքանակները կարելի է ձեռք բերել մոտ 155 հազար ռուբլի մեկ տոննայի դիմաց գնով, ԱԻ-95-ը՝ 170 հազար ռուբլի, դիզելային վառելիքը՝ 135-150 հազար ռուբլի։

Մեկ լիտրի հաշվարկով նավթաբազաներում ԱԻ-92-ի արժեքը, համապատասխանաբար, կազմում է 114-118 ռուբլի մեկ լիտրի համար, ԱԻ-95-ինը՝ 125-128 ռուբլի, և մանրածախի նվազագույն ծախսերը հաշվի առնելով՝ ԱԼԿ-ի ցուցատախտակին գինը կհասնի համապատասխանաբար 125 ռուբլու և 135 ռուբլու մեկ լիտրի համար։

Դիզելային վառելիքը մանր մեծածախում մեկ լիտրի հաշվարկով վաճառվում է 112-125 ռուբլով, իսկ մանրածախ վաճառքի ծախսերը հաշվի առնելով՝ լցակայանում գինը պետք է լինի առնվազն 120-130 ռուբլի մեկ լիտրի համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!